Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

«3» ապրիլի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 ապրիլի 1996 թ. N 97

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի 1996 թվականի բյուջեն. եկամուտների գծով` 22739,9 մլն դրամ, ծախսերի գծով` 22739,9 մլն դրամ (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին`

ա) ապահովել հիմնադրամի բյուջեի եկամուտների հավաքագրումն ու դրանց համամասնական ծախսումը.

բ) 1996 թվականի առաջին կիսամյակի արդյունքների հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարությանը զեկուցել հիմնադրամի բյուջեի եկամուտների կատարողականի մասին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 3-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հաստատված է

ՀՀ կառավարության 1996 թ.

ապրիլի 3-ի N 97 որոշմամբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ

NN

ը/կ Գումարը

(մլն դրամ)

1 2 3

Եկամուտներ

1. 1995-1996 թթ. տեղափոխվող միջոցներ 1209,4

2. Աշխատանքի վարձատրությանն ուղղված և դրան հավասարեցված միջոցներից սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ` ընդամենը 18530,5

այդ թվում`

ա) բյուջետային ոլորտ 4128,5

բ) ոչ բյուջետային ոլորտ 14402,0

3. Անհատ ձեռներեցներից և մասնավոր հատվածից գանձվող սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ 1700,0

4. Գյուղացիական տնտեսություններից գանձվող սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ 1300,0

Ընդամենը եկամուտներ 22739,9

Ծախսեր

1. Կենսաթոշակներ 19548,0

2. Թաղման նպաստներ 740,3

3. «Հայփոստ» ՊՁ-ի ծառայության ծախսեր (1,7 տոկոս) 348,6

4. Զբաղվածության պետական ծրագրերի իրականացման հետ կապված ծախսեր` ընդամենը 1411,0

այդ թվում`

ա) գործազրկության նպաստներ 1382,4

բ) այլ ծախսեր 5,0

գ) խնայբանկերի միջոցով նպաստների վճարման ծառայությունների ծախսեր (1,7 տոկոս) 23,6

5. Սոցիալական ապահովագրության միջազգային ասոցիացիային անդամակցության անդամավճար 4,0

6. ՀՀ կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի համակարգի և զբաղվածության ծառայությունների ապարատների պահպանման ու զարգացման ծախսեր (եկամուտների մինչև 1,5 տոկոսի չափով) 339,2

7. Պահուստային ֆոնդ 348,8

Ընդամենը ծախսեր 22739,9

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։