«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«1» փետրվարի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 մարտի 1996 թ. N 78
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գծի շինարարության ավարտման և իրանական կողմին փոխանցվելիք գումարի ապահովման, ինչպես նաև խորվաթական «Ինետեկ» ֆիրմայի Հայկական ԱԷԿ-ում կատարած աշխատանքների դիմաց առաջացած 443,0 մլն դրամ (1058,0 հազ. ԱՄՆ-ի դոլարին համարժեք) պարտքի մարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին» N 30 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
ա) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեում նախատեսել Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսվող Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գծի կապիտալ շինարարության աշխատանքների ծախսերը»։
Այդ կապակցությամբ որոշման 5-րդ կետը համարել 6-րդ կետ.
բ) որոշման NN 1 և 2 հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում են)։
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ Հայկական ԱԷԿ-ին հատկացնել 200,0 մլն դրամ՝ 1996 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի մարտի 15-ից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան
ՀԱՎԵԼՎԱԾ N 1
ՀՀ կառավարության 1996 թ.
փետրվարի 2-ի N 30 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՊԻՏԱԼ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
NN ը/կ Ֆինանսավորման աղբյուրը Ընդա-մենը
(մլն դրամ)
այդ թվում՝
արտասահմանյան
վարկերի հաշվին
նախատեսվող
շինարարու-թյունում
հանրապետության
մասնաբաժինը
1 2 3 4
Ընդամենը 37234,0 660,0
այդ թվում`
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին 10440,0 660,0
2. Համաշխարհային բանկի վարկերի հաշվին 14500,0 __
3. Եվրոպական բանկի վարկերի հաշվին 11494,0 __
4. Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին 800,0 __
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
քարտուղար-նախարար Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ
ՀԱՎԵԼՎԱԾ N 2
ՀՀ կառավարության 1996 թ.
փետրվարի 2-ի N 30 որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԸ
NN ը/կ Պատվիրատուի օբյեկտի
անվանումը Պետական բյուջեից
կապիտալ ներդրումները.
ընդամենը
(մլն դրամ) այդ թվում՝
արտասահմանյան
վարկերի հաշվին նախատեսվող
շինարարությունում հանրապետության
մասնաբաժինը Շահագործ-ման
հանձնվող օբյեկտների հզորություն-ները Օբյեկտների շահագործման հանձնման ժամկետն ըստ եռամսյակների
1 2 3 4 5 6
Ընդամենը 10440,0 660 ___ ___
այդ թվում՝
1. ՀՀ էներգետիկայի նախարարություն 6067 210 ___ ___
ՀԱԷԿ 1257**** ___ 3 ջրավազան IV
Հրազդանի ՊՇԷԿ 2724 ___ 300 մգվ IV
Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրահաղորդման գիծ 1676 ___ 92 կմ IV
էներգետիկայի օժանդակության ծրագիր 210 210 ___ ___
Հերհերի ՀԷԿ 200* ___ ___ ___
2. ՀՀ գյուղատնտեսության և
պարենի նախարարություն 450 250 ___ ___
Հիդրոտեխնիկական կառույցներ Որոտան գետի վրա 200 ___ ___ ___
Ոռոգման ցանցերի վերակառուցում 250 250 ___ ___
3. ՀՀ տրանսպորտի և հաղորդակցության նախարարություն 1200 ___ ___ ___
Ավտոճանապարհների և երկաթգծերի վրա հակասողանքային աշխատանքներ 600 ___ ___ ___
Երևան քաղաքի մետրոպոլիտեն 600** ___ ___ III
4. ՀՀ սոցիալական ապահովության, զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարություն 200 200 ___ ___
Բնակարանային շինարարություն (արտաքին հաղորդակցուղիներ՝ ՄԱԿ-ի կողմից կառուցվող բնակելի տների համար)
200***
200 ջրատար՝ 29,3 կմ կոյուղի՝
21,5 կմ
էլ. գիծ՝
30,6 կմ IV
IV
IV
5. Պատգամավորների Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտե 750 ___ ___ ___
Բնակարանային շինարարություն 350 ___ 1174 քառ. մ ___
այդ թվում՝
բ/շ N 43, Աջափնյակի 2 մ/շ 100 ___ ___ ___
բ/շ N 1, 2, Կորյուն-Նալբանդյան փող. 120 ___ 1174 քառ. մ IV
բ/շ N 1, Ֆրիկի փող. 70 ___ ___ ___
բ/շ N 1, 2, հանրապետական
մարզադաշտի տարածք 60 ___ ___ ___
Դավթաշենի կամուրջ 400 ___ ___ ___
6. ՀՀ քաղաքաշինության նախարարություն
Գորիս քաղաքի ինքնահոս ջրամատակարարում 73 ___ ___ ___
7. 8. 9. Գաղտնի ___ ___ ___ ___
__________________
* Ենթակա է վերադարձման Գերմանիայի Դաշնակցային Հանրապետության կառավարության կողմից վարկն ստանալուց hետո
** Ենթակա է ավելացման փաստացի կատարողականների հիման վրա
*** Ենթակա է ավելացման նախագծանախահաշվային փաստաթղթերի սահմանված կարգով հաստատումից հետո
**** Ենթակա է ավելացման Ռուսաստանի Դաշնության վարկի հաշվին
Հայաստանի Հանրապետության
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
քարտուղար-նախարար Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ