ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2400-Ա «13» հունիսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 267-Ն որոշման 1-ին կետի 9-րդ ենթակետին և 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2026 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2025թ. դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
13.06.2025թ.
հ. 2400-Ա որոշման
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
հ/հ Հաշմանդամի
անունը և ազգանունը Փոխադրող մեքենայի համարանիշը Փոխադրող անձը Արտոնության տրամադրման ժամկետը
1 Գեղամ Նորիկի Ավդիշյան 37 TZ 811 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
2 Հայկ Վահանի Ստեփանյան 21 HK 363 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
3 Գարիկ Արկադիի Ասատուրյան 37 SA 787 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
4 Նորայր Պագրաստանի Խաչատրյան 36 AP 351 փոխադրվում է ինքնուրույն 01.09.2025թ.
5 Գարիկ Սաշայի Զաքարյան 01 PP 010 Սարգիս Զաքարյան 31.12.2025թ.
6 Հայկ Համազասպի Սողոմոնյան 20 QQ 028 Համազասպ Սողոմոնյան 31.12.2025թ.
7 Արմեն Ռաֆիկի Սիմոնյան 70 SS 767 փոխադրվում է ինքնուրույն 31.12.2025թ.
8 Լյովա Կարապետի Տեր-Հակոբյան 35 RV 781 Կարեն Տեր-Հակոբյան 31.12.2025թ.
9 Աշոտ Համլետի Հովհաննիսյան 37 HR 170 Թեհմինե Բուռնուսուզյան 31.12.2025թ.
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան