Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2401-Ա «16» հունիսի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

16.06.2025թ.

հ. 2401-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Մաքսիմ Ջումայան Նոր Խարբերդի հ.13/97 բնակելի տուն Երևանի քաղաքապետի 19.06.2024թ. հ.2261-Ա որոշմամբ օրինական ճանաչված, Նոր Խարբերդի հ.13/97 հասցեում Մաքսիմ Ջումայանի կողմից ինքնակամ իրականացրած կառույցին /բնակելի տուն/ /սեփ. վկ. հ.548431/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 12-րդ փողոց, հ.9/1 01113YZNYB5T

2 «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԲԸ Բագրատունյաց փողոց, հ.44 և հ.44/7 հողամաս «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բագրատունյաց փողոցի հ.44 և հ.44/7 հասցեներում գտնվող շենք-շինությունների /վկ. հ.27102015-01-0317 և հ.2804702/ զբաղեցրած հողամասերին, ըստ միավորման հատակագծի, տրամադրել մեկ միասնական հասցե՝ Բագրատունյաց փողոց, հ.44 01113SCJRDK3

3 Լուսինե Ջալադյան, Սոֆյա և Արման Ասլանյաններ Միրաքյան փողոց, հ.42ա բնակելի տուն Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 11.11.2022թ. հհ.26753, 26752 և հ.26754 վկայագրերով, Լուսինե Ջալադյանին, Սոֆյա և Արման Ասլանյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Միրաքյան փողոցի հ.42ա հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Միրաքյան փողոց, հ.42/1 01073VHKCXAM

4 «ԱՌՄՌՈՍՊԼԱՍՏ» ՍՊԸ Հ. Թևոսյան փողոց, հ.115/10 վարչական շենք «ԱՌՄՌՈՍՊԼԱՍՏ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Թևոսյան փողոցի հ.115/10 հասցեում գտնվող վարչական շենքի /վկ. հ.21122023-01-0104, հող 5814.88քմ և բաժ. հող 1391.98քմ, 31.05.2025թ. կնքված ՝ Հ. Թևոսյան /Ա. Քոչինյան/ փողոցի հ.13/11 հասցեում գտնվող տարածքից /վկ. հ.29112019-01-0260/ սահմանափակ օգտվելու վերաբերյալ կամավոր սերվիտուտի պայմանագիր/ բաժանման հատակագծով առանձնացվող 5901.56քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Թևոսյան փողոց, հ.115/17 010833XSVLMS

5 Սամվել Թորոսյան Վ. Վաղարշյան փողոց, հ.24/3 շենք, հ.16 բնակարան Սամվել Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Վ. Վաղարշյան փողոցի հ.24/3 շենքի հ.16 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.08092022-01-0430 ընդհ. բաժն. 2.4քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 34.3քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վ. Վաղարշյան փողոց, հ.24/3 շենք, բն.16/1 0103323LBMVR

6 Հովհաննես Բատիկյան Ա. Խաչատրյան փողոց, հ.1 շենք, հ.14 ավտոտնակ Հովհաննես Բատիկյանին սեփականության իրավունքով պատկանող, Ա. Խաչատրյան փողոցի հ.1 շենքի հ.14 հասցեում գտնվող ավտոտնակի /վկ. հ.17102024-01-0045 ընդհ. հող. 19.8քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 13.16քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ա. Խաչատրյան փողոց, հ.1/10 01033LELNURB

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։