ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«13» հունիսի 2025 թ. N 15-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 102-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2020 թվականի դեկտեմբերի 28-ի «ՀՀՇՆ 20.04-2020 «Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2006 թվականի փետրվարի 3-ի N 24-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 102-Ն հրամանի հավելվածի (այսուհետ՝ Հավելված)՝
1) 9-րդ աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«
Աղյուսակ 9
N Շենքերի և շինությունների (կառույցների) նպատակային
նշանակությունը k2 գործակցի
արժեքը
1. 6 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական կազմակերպությունների շենքեր և շինություններ: 1.5
2. 200 և ավելի այցելուների համար՝ կայարաններ, թատրոններ, կինոթատրոններ, օդանավակայանների շենքեր, ծածկած մարզադաշտեր, առևտրի կենտրոններ: 1.35
3. Հանրակրթական դպրոցներ, վարժարաններ, կրթահամալիրներ, քոլեջներ, ուսումնարաններ, նախադպրոցական կազմակերպություններ, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններ, հոսպիսներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, մինչև 5 հարկ (ներառյալ) նախագծվող հիվանդանոցներ, կրոնական և պաշտամունքային կառույցներ: 1.30
4. Էներգաջրագազամատակարարման համակարգերի, հեռախոսային և էլեկրոնային կապի, հրշեջ ծառայության և ոստիկանության համակարգերի, բանկերի, պետական և համայնքային նշանակության վարչական շենքեր և կառույցներ: 1.20
5. Շենքեր և շինություններ (կառույցներ), որոնց վնասվածության աստիճանը չի զուգակցվում մարդկանց մահվան ու արժեքավոր սարքավորումների փչացման հետ, չի հանգեցնում կազմակերպության անընդհատ գործող տեխնոլոգիական գործընթացների դադարեցմանը կամ շրջակա միջավայրի աղտոտմանը: Այս դեպքում թույլատրելի շեղվածքի սահմանափակման պայմանը հաշվի չի առնվում: 0÷0.5
պատվիրատուի համաձայնությամբ
6. 1-5-րդ կետերում չհիշատակված շենքեր և շինություններ (կառույցներ): 1.0
»,
2) 82-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
2. Հավելվածը լրացնել նոր՝ 29.1-ին բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.
«29.1. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ, ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ ԿՐԹԱԿԱՆ՝ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ) ՇԵՆՔԵՐ, ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
120.1. Առողջապահական կազմակերպությունների շենքերը պետք է ունենան առնվազն մեկ ստորգետնյա հարկ, վերգետնյա հարկերի թիվը չպետք է գերազանցի 9-ը, իսկ բարձրությունը՝ 33 մետրը:
120.2. Նախադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքերի վերգետնյա հարկերի թիվը չպետք է գերազանցի 4-ը, իսկ դպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների շենքերի վերգետնյա հարկերի թիվը՝ 5-ը:
120.3. 4 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերի կոնստրուկտիվ համակարգերը պետք է լինեն միաձույլ շրջանակակապային:
120.4. 4 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերի եզրափակող պատերը պետք է հանդիսանան շրջանակակապային համակարգի կրող տարրեր, որոնցում բացվածքները կարող են իրականացվել առանց սահմանափակումների:
120.5. 6 և ավելի հարկայնությամբ նախագծվող առողջապահական կազմակերպությունների շենքերի հիմնակմախքների առանցքային թռիչքները չպետք է գերազանցեն 6,5 մետրը:
120.6. Ինժեներական համակարգերի բոլոր ցանցերը պետք է ապահովված լինեն հակասեյսմիկ միջոցառումներով և իրականացվեն սույն շինարարական նորմերի 29-րդ գլխի պահանջների համաձայն:
120.7. Առողջապահական և հանրակրթական նշանակության շենքերում թույլատրվում է կիրառել սեյսմապաշտպանության հատուկ համակարգեր՝ սույն շինարարական նորմերի 205-րդ և 206-րդ կետերին համապատասխան։»։
3. Հավելվածի 158-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«158. Շրջանակակապային և կապային տարրերով անպարզունակ համակարգերով շենքերում կապային տարրերը պետք է լինեն յուրաքանչյուր ուղղությամբ երկուսից ոչ պակաս, տեղակայված տարբեր հարթություններում և հատակագծում լինեն հարկի կոշտության կենտրոնի նկատմամբ հնարավորության սահմաններում համաչափ: Տասը և ավելի հարկայնությամբ շենքերում երկու գլխավոր ուղղություններով պետք է լինեն առնվազն երկու խուլ դիաֆրագմա՝ յուրաքանչյուր ուղղությամբ: Խուլ համարվում է նաև մեկ բացվածք ունեցող դիաֆրագման, եթե բացվածքի մակերեսը չի գերազանցում դիաֆրագմայի ընդհանուր մակերեսի 20%-ը և տեղակայված է սյան եզրից թռիչքի 1/4-ից ոչ պակաս հեռավորության վրա:»։
4. Սահմանել, որ սույն հրամանի պահանջները չեն տարածվում (բացառությամբ անձի իրավական վիճակը բարելավող կարգավորումների) մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված քաղաքաշինական ծրագրերի (նախագծային և շինարարական) գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա:
13.06.2025
Ե. Վարդանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունիսի 2025 թվական: