Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՀԱՅՀԻԴՐՈԷՆԵՐԳԱՇԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«26» հուլիսի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 1996 թ. N 229

Քաղ. Երևան

ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ «ՀԱՅՀԻԴՐՈԷՆԵՐԳԱՇԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ «ՄԵՔԵՆԱՅԱՑՄԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ» ԴՈՒՍՏՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով 1995 թվականի ընթացքում պետական պատվերում ընդգրկված Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի և ՀԱԷԿ-ի օբյեկտների շինարարությանը մատուցած տրանսպորտային ծառայությունների դիմաց կապալառու ձեռնարկությունների կողմից ժամանակին վճարում չկատարելու հանգամանքը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայհիդրոէներգաշին» պետական ձեռնարկության «Մեքենայացման և տրանսպորտի» դուստր ձեռնարկությունն ազատել 1996 թվականի փետրվարի 1-ի դրությամբ հարկերի վճարման ուշացման համար հաշվարկված և բյուջե չվճարված տույժերից 40235,9 հազ. դրամի չափով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հուլիսի 26-ից։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։