Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 հունիսի 2025 թվականի N 781-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 1266-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը՝

1) որոշման 1-ին կետում «և 21» բառերը փոխարինել «, 21 և 22» բառերով.

2) որոշումը N 21 հավելվածից հետո լրացնել N 22 հավելվածով՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման հավելվածով հաստատված հարցաշարի 4-17-րդ և 19-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

20.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հունիսի 20-ի N 781-Ն որոշման

«Հավելված N 22

ՀՀ կառավարության 2022 թվականի

օգոստոսի 11-ի N 1266-Ն որոշում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N 22

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

(ՏԳՏԴ ծածկագրեր՝______________ )

1. ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ

____________________________________ __________________ _____ ___________ 20 թ.

(Սննդամթերքի անվտանգության

տեսչական մարմնի (ՍԱՏՄ)

ստորաբաժանման անվանումը) (գտնվելու վայրը) _____________________________

(հեռախոսահամարը, էլ. հասցեն)

___________________________

(ՍԱՏՄ ծառայողի պաշտոնը) ______________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

___________________________

(ՍԱՏՄ ծառայողի պաշտոնը) ______________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

___________________________

(ՍԱՏՄ ծառայողի պաշտոնը) ______________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

Ստուգման սկիզբը ________________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը) ավարտը _____________________

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

Ստուգման հիմքը ________________________________

(ստուգման տարեկան ծրագիրը, դիմում-բողոքը և այլն)

____________________________________

(տնտեսավարող սուբյեկտի անվանումը) __________________

(ՀՎՀՀ)

____________________________________

(տնտեսավարող սուբյեկտի գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները) ______________________

(հեռախոսահամարը, էլ. հասցեն)

____________________________________

(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի ազգանունը, անունը, հայրանունը) ______________________

(հեռախոսահամարը, էլ. հասցեն)

____________________________________

(ստուգվող օբյեկտի գտնվելու վայրը, կոնտակտային տվյալները) ______________________

(հեռախոսահամարը, էլ. հասցեն)

Ստուգման հրամանի համարը_________ ամսաթիվը_______________________

Ստուգման նպատակը (ընդգրկված հարցերի համարները)______________________

Տեղեկատվական բնույթի հարցեր

NN

ը/կ Հարցը Պատասխանը

1. Գործունեության իրականացման վայրը (վայրերը)

2. Պետական գրանցման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

3. Պետական գրանցման համարը

2․ ՀԱՐՑԱՇԱՐ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ

NN

ը/կ Հարցեր Այո ՈՉ Չ/Պ Կշիռ Ստուգման եղանակը Նորմատիվ ակտի համարը Նշումներ

1. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի գործունեությունը կազմակերպողը (անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական կամ իրավաբանական անձը) ծանուցել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին գյուղատնտեսական կենդանիների շուկայի գործունեության իրականացման վայրի վերաբերյալ 2.00 Փաստաթղթային Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 3-րդ

2. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում չի իրականացվում գյուղատնտեսական արտադրանքի (սննդամթերքի) և արդյունաբերական ապրանքների վաճառք 2.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 5-րդ

3. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում գյուղատնտեսական կենդանին վաճառվում է՝ Կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի N 1 ձևի անասնաբուժական

ուղեկցող փաստաթղթի առկայությամբ 5.00 Փաստաթղթային Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 7-րդ

4. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը ցանկապատված է՝ առնվազն 1,5 մետր բարձրությամբ, ապահովելով այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին մուտքեր 1.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 8-րդ

5. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակներով 1.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 1-ին

6. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է առանձին դարպասներով՝ կենդանիների մուտքի և ելքի համար 1.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 2-րդ

7. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով 1.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 3-րդ

8. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կոյուղատար առվակներով 1.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 4-րդ

9. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կառուցված կենցաղային հարմարություններով (էլեկտրաէներգիա և ջրամատակարարում) 1.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 5-րդ

10. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, մուտքի և ելքի մոտ՝ ախտահանիչ ավազան կամ ցողարկիչ 1.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 6-րդ

11. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կանգնելատեղերով՝ ճաղազատված տարածքներով 1.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 7-րդ

12. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է կենդանիների կենսական պահանջներն ապահովող միջոցներով՝ ջրախմոցներ, կերամաններ, ինչպես նաև զոոհիգիենիկ պահանջներն ապահովող՝ գոմաղբի հավաքման և հեռացման հարմարանքներ 1.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 8-րդ

13. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է ծածկով՝ տեղումներից և արևի ճառագայթներից կենդանիներին պաշտպանելու համար 1.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 9-րդ

14. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է վարչական շինությունով՝ առանձնացված անասնաբույժի սենյակ 1.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 10-րդ

15. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիների մեկուսացման համար նախատեսված փակ տարածքով 2.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 11-րդ

16. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է պահեստային առանձին տարածքներով՝ սարքավորումներ, ախտահանիչներ, կեր պահելու համար 1.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 12-րդ

17. Գյուղատնտեսական կենդանիների շուկան ապահովված է ավտոկայանատեղիով՝ մարդատար և գյուղատնտեսական կենդանիների փոխադրամիջոցի կայանման համար 1.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 9-րդ, ենթակետ 13-րդ

18. Ապահովված է գյուղատնտեսական կենդանիների շուկան սպասարկող անասնաբույժի ներկայությունը 4.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 12-րդ

19. Գյուղատնտեսական կենդանիների շուկայի տարածքը ապահովված է տեսահսկման համակարգով 2.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 13-րդ

20. Անասնաբույժն իրականացրել է վաճառքի ենթակա գյուղատնտեսական կենդանիների պարտադիր անասնաբուժական զննում 4.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված,

կետ 15-րդ, ենթակետ 1-ին

21. Անասնաբույժն իրականացրել է անասնաբուժության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված ձևի, կնքված ու համարակալված գրանցամատյանի վարում, որտեղ արտացոլված է նաև գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական վկայականի համարը (այն ենթակա է պարտադիր պահպանման առնվազն երեք տարի) 2.00 Փաստաթղթային Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 15-րդ, ենթակետ 2-րդ

22. Անասնաբույժն իրականացրել է գյուղատնտեսական կենդանիների առուվաճառքի ժամանակ «Անի Պաս» էլեկտրոնային համակարգում գյուղատնտեսական կենդանու սեփականատիրոջ փոփոխություն 1.00 Փաստաթղթային Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 15-րդ, ենթակետ 3-րդ

23. Անասնաբույժն իրականացրել է անասնաբուժական վկայականի ստուգում 5.00 Փաստաթղթային Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 15-րդ, ենթակետ 4-րդ

24. Գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական զննման համար գյուղատնտեսական կենդանիների շուկայի մուտքի մոտ առկա է առանձնացված,

ցանկապատված տարածք 2.00 Ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 16-րդ

25. Գյուղատնտեսական կենդանին գյուղատնտեսական կենդանիների շուկա մուտք է գործում՝ անասնաբույժի կողմից պարտադիր անասնաբուժական զննումից և անասնաբուժական վկայականի առկայությունը

ստուգելուց հետո 2.00 Փաստաթղթային Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 17-րդ

26. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում գյուղատնտեսական կենդանիներն ունեն անհատական նույնականացման համարներ՝ ականջապիտակներ և գրանցված են «Անի

Պաս» էլեկտրոնային համակարգում 2.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 18-րդ

27. Գյուղատնտեսական կենդանիների շուկայում անհատական նույնականացման համարներ չունեցող գյուղատնտեսական կենդանիներն ունեն տարբերանշաններ 2.00 Փաստաթղթային, ակնադիտական Կառավարության

2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշման հավելված, կետ 18-րդ

3․ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. «Այո» առկա է, համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, պահպանված են նորմատիվ իրավական ակտերի պահանջները V

2. «Ոչ» բացակայում է, չի համապատասխանում, չի բավարարում նորմատիվ իրավական ակտերի պահանջներին, առկա են խախտումներ V

3. «Չ/պ» չի պահանջվում, չի վերաբերում V

4․ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ

1․ Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ իրավական ակտերի հիման վրա՝

1) Կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1829-Ն որոշում:

Տեսչական մարմնի ծառայող__________________ Տնտեսավարող__________________

(ստորագրությունը) (ստորագրությունը)»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

20.06.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հունիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։