Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 67-րդ հոդվածի 6-րդ մասում «և (կամ) «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդերի կառավարում» բառերը փոխարինել «կամ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կենսաթոշակային ֆոնդերի կառավարում կամ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կրիպտոակտիվների փաթեթի կառավարում կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրում» բառերով: