Հոդված 9. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝
Հոդված 9. Օրենսգրքի 150-րդ հոդվածում՝
1) 9-րդ մասի «11-րդ մասով» բառերը փոխարինել «9.1-ին և 11-րդ մասերով» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին մասով.
«9.1. Էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի, ինչպես նաև ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է մեկ տոկոս դրույքաչափով:»: