Հոդված 8. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում՝
Հոդված 8. Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 16-րդ կետը «օտարումից ստացվող եկամուտները» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև սույն մասի 16.1-ին կետով սահմանված՝ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի օտարումից ստացվող եկամուտները, ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտները» բառերով․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին կետով.
«16.1) կրիպտոակտիվի օտարումից ստացվող եկամուտները, բացառությամբ էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի, ինչպես նաև ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների.»։