Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Ներդրումային ընկերությունները և նրանց կողմից մատուցվող լրացուցիչ ծառայությունները»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-ին մասով.
«1.1. Ներդրումային ընկերություններն իրավունք ունեն մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունները՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:»․
3) 2-րդ մասի «1-ին մասով նախատեսված գործունեությանը» բառերը փոխարինել «1-ին և 1.1-ին մասերով նախատեսված գործունեություններին» բառերով: