Անցնել բովանդակությանը

Հոդված 4. Օրենքի 103-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4. Օրենքի 103-րդ հոդվածում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին և 5.2-րդ մասերով.

«5.1. Օպերատորն իրավունք ունի մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված կրիպտոակտիվներով առևտրային հարթակի գործարկման ծառայություն՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով:

5.2. Ի լրումն սույն օրենքով շուկայի օպերատորի գործունեության նկատմամբ սահմանված պահանջների՝ «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությանը համապատասխանող արժեթղթերի հետ կապված՝ շուկայի օպերատորի գործունեության իրականացման նկատմամբ կիրառվում են «Կրիպտոակտիվների մասին» օրենքի 51-րդ հոդվածի 3-6-րդ և 12-րդ մասերով սահմանված պահանջները: Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել «Կրիպտոակտիվների մասին» օրենքով սահմանված «կրիպտոակտիվ» հասկացությունը բավարարող արժեթղթերի հետ կապված սույն գլխի պահանջների կիրառման այլ կարգ կամ սույն օրենքով նախատեսված պահանջներից բացառություններ՝ այդ թվում՝ հիմք ընդունելով ապակենտրոնացված գրանցամատյանի տեխնոլոգիայի առանձնահատկությունները:»․

2) 7-րդ մասի «1-ին մասով» բառերը փոխարինել «1-ին և 5.1-ին մասերով» բառերով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։