ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
24 հունիսի 2025 թ. N 371-Ա
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՆՈՐԱՅՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 31-ի N 551 որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն հայ երգիչ, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Նորայր Մնացականյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Կոմիտասի պողոտայի հ. 63 հասցեում փակցնելու համար։
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան
2025 թ. հունիսի 24
Երևան