Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 2523-Ա «25» հունիսի 2025 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.

1. Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով նախատեսված Կենտրոն վարչական շրջանի` սույն որոշմանը կից հավելվածով ներկայացված հասցեների բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:

2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։

4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

25.06.2025թ.

հ. 2523-Ա որոշման

ՑԱՆԿ

ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆՇՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

N Աշխատանքի անվանումը Հասցեն

1 Բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում Խորենացի 47

2 Բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում Աբովյան 28

3 Բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում Երվանդ Քոչար 21/1

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։