Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Հաստատել՝

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 8. Հաստատել՝

1. սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված բյուջետային ծախսերի գծով հատկացումները՝ ըստ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և այդ մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների՝ սույն օրենքի N 1 հավելվածի համաձայն.

2. համայնքների բյուջեներին օրենքով սահմանված կարգով ֆինանսական համահարթեցման դոտացիաներ տրամադրելու համար սույն օրենքի N 1 հավելվածով նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ առանձին համայնքների` սույն օրենքի N 2 հավելվածի համաձայն.

3. սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները (ըստ առանձին տարրերի) և ֆինանսական ակտիվների ձեռքբերումների և ներգրավված փոխառու միջոցների մարումների գծով ծրագրերն ու միջոցառումները` սույն օրենքի N 3 հավելվածի համաձայն.

4. Կենտրոնական բանկի՝ 2025 թվականի վարչական ծախսերի նախահաշիվը՝ 11,348,518.0 հազար դրամ, սույն օրենքի N 4 հավելվածի համաձայն, և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը՝ 8,010,271.0 հազար դրամ.

5. 2025 թվականի համար սահմանվող ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) պարտադիր վճարների և ռադիոհաճախականության օգտագործման վճարների չափերը` սույն օրենքի N 5 հավելվածի համաձայն.

6. սույն օրենքի 7-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված առաջնահերթ իրականացման ենթակա բյուջետային ծախսային ծրագրերը` սույն օրենքի N 6 հավելվածի համաձայն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։