ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2525-Ա «25» հունիսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը.
1. Երևան քաղաքի 2025 թվականի բյուջեով նախատեսված Կենտրոն վարչական շրջանի` սույն որոշմանը կից հավելվածով ներկայացված հասցեների բակային տարածքների (ֆուտբոլի դաշտի) հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերման ընթացակարգը իրականացնել «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ մեկ անձից գնում կատարելու ձևով:
2. Հրավերը տրամադրել միայն պատասխանատու ստորաբաժանման կողմից ներկայացված գնման հայտում նշված անձին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի վրա։
4. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
25.06.2025թ.
հ. 2525-Ա որոշման
ՑԱՆԿ
ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԲԱԿԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ (ՖՈՒՏԲՈԼԻ ԴԱՇՏԻ) ՆՇՎԱԾ ՀԱՍՑԵՆԵՐԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
N Աշխատանքի անվանումը Հասցեն
1 Բակային տարածքների (ֆուտբոլի դաշտի) հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում Տիգրան Մեծ 28
2 Բակային տարածքների (ֆուտբոլի դաշտի) հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում Նար-Դոս 4
3 Բակային տարածքների (ֆուտբոլի դաշտի) հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում Երվանդ Քոչար 15
4 Բակային տարածքների (ֆուտբոլի դաշտի) հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում Ագաթանգեղոս 7
5 Բակային տարածքների (ֆուտբոլի դաշտի) հիմնանորոգման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական աշխատանքների ձեռքբերում Վարդանանց 5ա
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան