Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 428-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 25-Ի N 201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Սահմանել, որ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02569972) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի մարտի 25-ի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Համայնքների զարգացում» ծրագրի մասին» N 201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Թոփ-Տեխ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04110915) 2025 թվականի հունիսի 13-ին կնքված՝ N 081-2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Լոռու մարզի «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնի ֆուտբոլի խաղադաշտի արհեստական խոտածածկի և դրա լրացուցիչ տարրերի տեղադրման աշխատանքների իրականացում՝ 31,201,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Հոթել Աղվերան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00073669) 2025 թվականի հունիսի 13-ին կնքված՝ N 084/2025 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2025 թվականի հունիսի 20-ից մինչև 21-ն ընկած ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների մատուցում՝ 3,298,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Էգա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00020238) 2025 թվականի հունիսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գովազդային ծառայությունների մատուցում՝ 1,490,400 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

02.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։