Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՒՄԸ ՀԵՇՏԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. ՀԱՐԿԵՐ և ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. ՀԱՐԿԵՐ և ԱՅԼ ՎՃԱՐՆԵՐ

ա) Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնությանն առնչվող ծրագրերում նախատեսված կամ օգտագործված ապրանքները, մատակարարումները կամ գույքը կարող են ներմուծվել, արտահանվել կամ օգտագործվել Հայաստանում` ազատվելով ցանկացած հարկից, տուրքից, մաքսային տուրքից, ներմուծման հարկերից և համանման այլ հարկերից կամ վճարներից` սահմանված Հայաստանի կամ նրա որևէ ստորաբաժանման կողմից:

բ) Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը կամ մասնավոր կազմակերպությունը, որը իրավասու է իրագործելու Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերը, և ցանկացած նման մասնավոր կազմակերպության անձնակազմ, որի անդամները բնիկներ չեն կամ մշտապես չեն բնակվում Հայաստանում, և որոնք ներկա են Հայաստանում նման ծրագրերի կապակցությամբ, ազատվելու են` 1) ցանկացած եկամտահարկից, սոցիալական ապահովության կամ այլ հարկերից, որոնք գործում են Հայաստանում կամ նրա ստորաբաժանումներում` կապված ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծրագրերի կատարման հետ, 2) ցանկացած հարկից, տուրքից, մաքսային հարկից, ներմուծման հարկից և այլ նմանատիպ հարկերի և պարտականությունների վճարումից` կապված անձնական կամ տնային իրերի ներմուծման, արտահանման կամ Հայաստանում օգտագործման հետ` իրենց կամ իրենց ընտանիքի անդամների կողմից:

գ) Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների օգնության ծրագրերի հետ կապված` Ամերիկայի Միացյալ Նահանգների կամ նրա համար գործող ինքնաթիռների և տրանսպորտի այլ տեսակների մուտքը և տեղաշարժը պետք է ազատ լինեն որևէ վայրէջքի, մուտքի վճարումից, նավահանգստային հարկից, գանձումից և համանման հարկից` Հայաստանի կողմից կամ նրա որևէ ստորաբաժանումից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։