Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

3 հուլիսի 2025 թվականի N 903-Ն

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել լիցենզավորված և հավաստագրված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների գրանցամատյաններից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված պետական մարմիններին լիցենզավորված և հավաստագրված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների գրանցամատյաններում պահվող տեղեկությունները ինքնաշխատ եղանակով տրամադրվում են առցանց` նախօրոք տրամադրված ծածկանունն ու գաղտնաբառը urban.e-gov.am էլեկտրոնային հարթակ մուտքագրելու միջոցով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

03.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

հուլիսի 3-ի N 903-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

1. Լիցենզավորված և հավաստագրված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների գրանցամատյաններից ինքնաշխատ եղանակով օգտվելու հասանելիության իրավունք ունեն՝

1) ՀՀ պետական եկամուտների կոմիտեն.

2) ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը.

3) ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը.

4) ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար Ա. Հարությունյան

03.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։