ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 593-Ա
«ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 860-Ա որոշման հավելվածի 48-րդ կետը`
1. Հաստատել «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մարտի 30-ի «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 251-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
04.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 593-Ա որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
«ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԴՊՐՈՑ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Պապոյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ
Լ. Ֆարմանյան - Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար
Գ. Հակոբյան - «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակազմի կառավարման և տնտեսական հարցերով պրոռեկտոր (համաձայնությամբ)
Ա. Խաչատրյան - «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ՍԹԵՄ ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)
Վան Չանծյուանի - չինական կողմի ներկայացուցիչ, «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի Կոնֆուցիոսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն (համաձայնությամբ)
Ն. Խաչատրյան - «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի ՄԿԱ գծով տնօրենի տեղակալ, մանկավարժական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Ա. Սարգսյան - «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի ծնողական խորհրդի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
04.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ