Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00108 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

«11» հունիսի 2025 թ.

ք. Երևան N 1256-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՄԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00108 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական միասնական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից 2025 թվականի մայիսի 19-ի քաղվածքը և «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի մայիսի 29-ին ներկայացրած դիմումը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Ընդունել ի գիտություն, որ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անվանումը փոփոխվել է «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության:

2․ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00108 լիցենզիան և N 0001 ներդիրը վերաձևակերպել՝ «ԷՍ ԷՅՉ ԹԻ ՍԵՐՎԻՍ» բառերը փոխարինել «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» բառերով:

3. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին`

1) օրենսդրությամբ սահմանված ժամկետում և կարգով սույն հրամանի վերաբերյալ իրազեկել և վերաձևակերպված լիցենզիան պատշաճ ձևով հանձնել «ՀԱՄԱԶ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2) ապահովել համապատասխան գրառումների կատարումը գրանցամատյանում:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

Նախարար`

6/11/2025 Դ. Խուդաթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։