Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«03» հուլիսի 2025 թ. N 55-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կրթության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 3.4-րդ կետը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների 2025-2026 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանները` համաձայն հավելվածի:

7/3/2025

Ժ. ԱնդրեասՅԱՆ

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կրթության, գիտության, մշակույթի

և սպորտի նախարարի 2025 թվականի

հուլիսի 3-ի N 55-Ն հրամանի

ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ

1․ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

1. Հայաստանի Հանրապետության երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ` Դպրոց) ուսումնական տարին, ինչպես նաև աշնանային, ձմեռային և գարնանային արձակուրդները մեկնարկում են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար նախատեսված ժամկետներին համապատասխան:

2. Ուսումնական տարվա տևողությունը 34-40 շաբաթ է, ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների:

3. Ելնելով մասնագիտական առանձնահատկություններից և շենքային պայմաններից՝ կարող է սահմանվել վեցօրյա ուսումնական շաբաթ:

4. Առարկաների և դասաժամերի քանակը ուսումնական պլանում կարող է ընդլայնվել` ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից:

5. Ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման հիմնական ձևերն են անհատական և խմբային պարապմունքները:

6. Անհատական դասի տևողությունը` 45, խմբայինը` 40 րոպե է:

7. Դպրոցի սովորողների (այսուհետ՝ սովորող) գիտելիքների գնահատումը կատարվում է ուսումնական պլանով նախատեսված առարկաների մասով յուրաքանչյուր կիսամյակի վերջում կազմակերպվող տարբերակված ստուգարքներով, ինչպես նաև քննություններով, որի ժամանակացույցը ներկայացված է համապատասխան աղյուսակներում:

8. Տարբերակված ստուգարքների, քննությունների, ինչպես նաև վերաքննության և ավարտական քննությունների անցկացման համար Դպրոցի տնօրենի հրամանով հաստատվում է քննաշրջանի ժամանակացույցը և հանձնաժողովների կազմը: Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են առնվազն ոլորտային երեք մասնագետ:

9. Քննությունը գնահատվում է գնահատման 10 միավորային համակարգով, գնահատականը համարվում է բավարար՝ 3, 4, 5, լավ՝ 6, 7, 8 և գերազանց՝ 9, 10 միավորների դեպքում:

10. Փոխադրական քննությունը և տարբերակված ստուգարքը անբավարար ստանալու դեպքում, տվյալ առարկայի համար կազմակերպվում է վերաքննություն՝ նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ՝ օգոստոսի 15-25-ն ընկած ժամանակահատվածում: Սույն դրույթը չի վերաբերում «Համույթ», «Երգչախումբ», «Նվագախումբ», «Մարմնամարզություն» առարկաներին, որոնց ստուգարքը գնահատվում է «ստուգված»՝ նշված առարկաների հաճախումների առնվազն 75 տոկոսի դեպքում:

11. Վերաքննության, ինչպես նաև ավարտական քննությունների քննական հանձնաժողովի կազմը և ժամանակացույցը Դպրոցը համաձայնեցնում է Դպրոցի կառավարումն իրականացնող լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) հետ՝ քննությունների անցկացումից առնվազն 10 օր առաջ:

12. Փոխադրական քննությունը կամ ստուգարքը անբավարար ստանալու դեպքում, կամ ուսումնական տարվա ընթացքում ընդհանուր 60 և ավելի, կամ մեկ առարկայից ընդհանուր 16 և ավելի դասաժամ անհարգելի բացակայություն ունեցող սովորողը չի փոխադրվում հաջորդ դասարան և կրկնում է տվյալ ուսումնական տարվա դասընթացը:

13. Սովորողի բացակայությունների հաշվառումն իրականացվում է ուսումնական տարվա ընթացքում և ամփոփվում է ուսումնական պարապմունքների ավարտից առավելագույնը 10 օր առաջ:

14. Դպրոցի և սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) փոխադարձ համաձայնությամբ՝ սովորողի անհատական պարապմունքների անընդմեջ մինչև 16 դասաժամ հարգելի բացակայության դասաժամերը կարող են համալրվել՝ Դպրոցի կողմից առաջարկված ժամանակացույցի համաձայն:

15. Դրսեկության ձևով (էքստեռն) դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ փոխադրումը կազմակերպվում է ուսումնական պլանով նախատեսված ստուգարքների և քննությունների հանձնման, սովորողի գերազանց առաջադիմության, Դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ և Լիազոր մարմնի թույլտվության դեպքում:

16. Ուսումնառության ամբողջ ժամանակահատվածում սովորողը դասարանից հաջորդ դասարան վաղաժամկետ կարող է փոխադրվել միայն մեկ անգամ:

17. Դրսեկության ձևով (էքստեռն) Դպրոցում ընդունելության կազմակերպման գործընթացն իրականացվում է մինչև նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ Դպրոցի երկրորդ կամ երրորդ դասարաններում, Լիազոր մարմնի համաձայնությամբ, տվյալ դասարան փոխադրվելու համար նախատեսված ստուգարքներն ու քննությունները հանձնելու դեպքում:

18. Դպրոցից Դպրոց սովորողի տեղափոխությունը կարող է իրականացվել ուսումնական տարվա ընթացքում՝ համապատասխան Լիազոր մարմնի համաձայնությամբ:

19. Սովորողի ծնողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա սովորողին կարող է տրամադրվել երկարաժամկետ (ակադեմիական) արձակուրդ՝ մեկ տարի ժամկետով:

20. Դպրոցի ավարտական վկայական ստանում են այն շրջանավարտները, որոնք հանձնել են ավարտական ստուգարքներն ու քննությունները, հաճախել են ուսումնական պլանով նախատեսված բոլոր դասաժամերի առնվազն 70%-ը: Սույն դրույթը չի վերաբերում 16-րդ կետի համաձայն դպրոց ընդունված շրջանավարտներին:

21. Դպրոցում վճարովի հիմունքներով կարող է կազմակերպվել նախադպրոցական, հետդպրոցական, ինչպես նաև ընդհանուր գեղագիտական զարգացման գծով ուսումնառություն: Դասավանդվող առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:

22. Տեսական առարկաների (սոլֆեջո, երաժշտական գրականություն, արվեստի պատմություն, երաժշտական գրագիտություն և ունկնդրում) խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

23. Լիազոր մարմնի որոշմամբ՝ Դպրոցում ուսուցումը կարող է կազմակերպվել հեռավար եղանակով:

24. Օրինակելի ուսումնական պլանի աղյուսակներում ներկայացված են տվյալ մասնագիտության ուսուցման առարկաների ցանկը և նվազագույն դասաժամերը, որոնք պարտադիր են ավարտական ստուգարքներին և քննություններին մասնակցության համար, եթե «Լրացուցիչ պարզաբանումներ» բաժնում այլ բան նախատեսված չէ:

25. Օրինակելի ուսումնական պլանի «Լրացուցիչ պարզաբանումներ» մասում ներկայացված է տվյալ բաժնում ուսուցման կազմակերպման գործընթացի մանրամասն նկարագիրը:

Աղյուսակ 1

ԴԱՇՆԱՄՈՒՐ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն

Շաբաթական դասաժամերի քանակը

I II III IV V VI VII

Հիմնական առարկա 2 2 2 2 2 2 2 IV, VII

Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 IV, VII

Երաժշտական գրականություն 1.5 1.5 1.5 1.5 VII

Երգչախումբ 1 1 1 1 2 2 2

Ընտրովի 1 1 1 1 1 0.5

Ընդամենը շաբաթական 4.5 5.5 5.5 7 8 8 8

Աղյուսակ 2

ԼԱՐԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

(Ջութակ, թավջութակ)

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն

Շաբաթական դասաժամերի քանակը

I II III IV V VI VII

Հիմնական առարկա 2 2 2 2 2 2 2 IV, VII

Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 IV, VII

Երաժշտական գրականություն 1.5 1.5 1.5 1.5 VII

Երգչախումբ կամ նվագախումբ կամ համույթ 1 1 1 1 2 2 2

Ընտրովի 1 1 1 1 1 0.5

Ընդամենը շաբաթական 4.5 5.5 5.5 7 8 8 8

Աղյուսակ 3

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

(դասական, ժողովրդական, էստրադային)

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն

Շաբաթական դասաժամերի քանակը

I II III IV V VI VII

Հիմնական առարկա 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 2 IV, VII

Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 IV, VII

Երաժշտական գրականություն 1.5 1.5 1.5 1.5 VII

երգչախումբ 1 1 1 2 2 2

Ընտրովի 1 1 1 1 1 1 0.5

Ընդամենը շաբաթական 4 5 5 6.5 7.5 8 8

Աղյուսակ 4

ԵՐԳԵՑՈՂՈՒԹՅՈՒՆ

(դասական, ժողովրդական, էստրադային)

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն

Շաբաթական դասաժամերի քանակը

I II III IV V

Հիմնական առարկա 1.5 1.5 1.5 2 2 III, V

Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 2 III, V

Երաժշտական գրականություն 1.5 1.5 1.5 1.5 V

երգչախումբ 1 2 2 2

Ընտրովի 1 1 1 1 0.5

Ընդամենը շաբաթական 4 6.5 7.5 8 8

Աղյուսակ 5

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն

Շաբաթական դասաժամերի քանակը

I II III IV V VI VII

Հիմնական առարկա 2 2 2 2 2 2 2 IV, VII

Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 1.5 1.5 2 IV, VII

Երաժշտական գրականություն 1.5 1.5 1.5 1.5 VII

Երգչախումբ կամ նվագախումբ կամ համույթ 1 1 1 1 2 2 2

Ընտրովի 1 1 1 1 1 0.5

Ընդամենը շաբաթական 4.5 5.5 5.5 7 8 8 8

Աղյուսակ 6

ՓՈՂԱՅԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՆՎԱԳԱՐԱՆՆԵՐ, ՀԱՐՎԱԾԱՅԻՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ԱԼՏ, ԿՈՆՏՐԱԲԱՍ, ՏՈՒԲԱ, ԱԿՈՐԴԵՈՆ, ՏԱՎԻՂ, ԿԻԹԱՌ

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն

Շաբաթական դասաժամերի քանակը

I II III IV V

Հիմնական առարկա 2 2 2 2 2 III, V

Սոլֆեջո 1.5 1.5 1.5 1.5 2 III, V

Երաժշտական գրականություն 1.5 1.5 1.5 1.5 V

Երգչախումբ կամ նվագախումբ կամ համույթ 1 1 2 2 2

Ընտրովի 1 1 1 0.5

Ընդամենը շաբաթական 4.5 7 8 8 8

2․ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

1. Երաժշտարվեստի բաժիններում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար:

2. «Հիմնական առարկա» և «Ընտրովի» առարկաների ուսուցումը կազմակերպվում է անհատական, իսկ «Սոլֆեջո», «Երաժշտական գրականություն» և «Համույթ կամ նվագախումբ կամ երգչախումբ» առարկաների ուսուցումը` խմբային պարապմունքների եղանակով, բացառությամբ «Ազգային նվագարաններ» բաժնի «Դհոլ» երաժշտական գործիքի «Հիմնական առարկա» դասաժամերի, որի 50%-ը հատկացվում է անհատական, 50%-ը՝ 3-6 սովորողից բաղկացած խմբային պարապմունքների համար:

3. «Երգեցողություն» բաժնի «Հիմնական առարկա» դասաժամի տևողությունը սահմանվում է 40 րոպե:

4. «Համույթ» առարկայի ուսուցումը կազմակերպվում է 3-12, «Նվագախումբ»-ը՝ 13-25, իսկ «Երգչախումբ»-ը՝ 20-35 սովորողներից բաղկացած խմբային պարապմունքներով:

5. Ելնելով դպրոցի ֆինանսական հնարավորություններից, ինչպես նաև «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքների առանձնահատկություններից` «Համույթ» առարկայի համար 12 և «Նվագախումբ» առարկայի համար 19 սովորողներից բաղկացած խմբի պարապմունքների համար կարող է սահմանվել մեկ միավոր համույթի և նվագախմբի ղեկավարների համար (նշված թվաքանակից ցածր կամ բարձր կազմերի դեպքում՝ համամասնորեն նվազեցնելով կամ ավելացնելով հատկացվող միավորը): Նույն հիմքով և սկզբունքով՝ 27 սովորողից բաղկացած երգչախմբի ղեկավարի և նվագակցողի համար սահմանել համապատասխանաբար 1 և 0.5-1 միավոր: Նշված գործընթացը կազմակերպվում է Լիազոր մարմնի համաձայնությամբ:

6. «Համույթ», «Նվագախումբ» կամ «Երգչախումբ» առարկայի բաշխումն ըստ սովորողների իրականացվում է Դպրոցի կողմից: «Համույթ» և «Նվագախումբ» առարկաների պարապմունքները 7-ամյա կրթության պարագայում իրականացվում են 3-րդ, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 2-րդ դասարանից:

7. «Ընտրովի» առարկայի դասաժամերը հատկացվում են հետևյալ առարկաների պարապմունքների համար՝ այլ երաժշտական գործիք, երգեցողություն, ընդհանուր դաշնամուր, թերթից ընթերցում, կոմպոզիցիա, ինչպես նաև նվագակցություն և գործիքային դուետ (բարձր դասարանների սովորողների համար): «Ընտրովի» առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:

8. Ելնելով դպրոցի շենքային պայմաններից, ինչպես նաև՝ դպրոցի նյութատեխնիկական համապատասխան հագեցվածության պարագայում՝ «Ընտրովի» առարկայի 0.5 դասաժամը կարող է հատկացվել «Ընդհանուր դաշնամուր» առարկայի պարապմունքների համար: «Երգեցողություն» բաժնի համար նախատեսված «Ընտրովի» առարկայի դասաժամերը հատկացվում են «Ընդհանուր դաշնամուր» առարկային:

9. «Հիմնական առարկա» (բացի դաշնամուր, տավիղ, ակորդեոն, դհոլ, կիթառ երաժշտական գործիքներից) դասաժամի անցկացման համար հատկացվում են դաշնամուրային նվագակցության ժամեր՝ ուսումնական տարվա համար՝ 20-40 ժամի չափով: «Դաշնամուր» բաժնում նվագակցության դասաժամերը (կոնցերտային նվագակցություն/ իլյուստրացիա) տրամադրվում են 4-7-րդ դասարանների սովորողների համար՝ ուսումնական տարվա համար՝ 20 ժամի չափով:

10. Լրացուցիչ վարձավճարով երաժշտարվեստի բաժնի սովորողները կարող են ստանալ հավելյալ ուսումնառություն՝ այլ հիմնական առարկայի (երկրորդ գործիք/ երգեցողություն) գծով:

11. «Ալտ», «Կոնտրաբաս», «Տուբա» երաժշտական գործիքների ուսուցումը նպատակահարմար է կազմակերպել բարձր դասարանների սովորողների համար, կամ 5-ամյա կրթության դեպքում՝ 12-13 տարեկան երեխաների ընդունելության կազմակերպման միջոցով:

Աղյուսակ 7

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն

Շաբաթական դասաժամերի քանակը

I II III IV V VI VII

Կերպարվեստի հիմունքներ և նկարչություն 2 2 2

Կիրառական արվեստի հիմունքներ 2 2 2

Ծեփագործություն 2 2 2

Գծանկար 3 3 4 4 VII

Գունանկար 3 3 3 3 VII

Կոմպոզիցիա (ստեղծագործական թեմատիկ

նկարչություն) հաստոցային/կիրառական 2/1 2/1 2/1 2/1 VII

Քանդակ կամ կիրառական արվեստ 2 2 1 1 VII

Արվեստի պատմություն. Կերպարվեստ 1 1 1 1

Ընդամենը շաբաթական 6 6 6 12 12 12 12

Աղյուսակ 8

ԿԵՐՊԱՐՎԵՍՏ

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն

Շաբաթական դասաժամերի քանակը

I II III IV

Գծանկար 3 3 4 4 IV

Գունանկար 3 3 3 3 IV

Կոմպոզիցիա (ստեղծագործական թեմատիկ

նկարչություն) հաստոցային/կիրառական 2/1 2/1 2/1 2/1 IV

Քանդակ կամ կիրառական արվեստ 2 2 1 1 IV

Արվեստի պատմություն.Կերպարվեստ 1 1 1 1

Ընդամենը շաբաթական 12 12 12 12

3․ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

1. Կերպարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 4-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար

2. Դպրոցի հայեցողությամբ «Կոմպոզիցիա» առարկայի ավարտական քննությունը կարող է կազմակերպվել հաստոցային կամ կիրառական ձևերից մեկով:

3. Խմբային պարապմունքների մեկ խմբում ընդգրկված սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12: Առանձին դեպքերում, փոքր համակազմ ունեցող Դպրոցում այն կարող է բաղկացած լինել` սկսած 3 սովորողից:

4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`

1) դասաժամեր համադպրոցական միջոցառումների նախապատրաստման համար՝ շաբաթական 0.25 դասաժամի հաշվարկով.

2) պլեներային աշխատանքի դասաժամեր՝ յուրաքանչյուր խմբի համար շաբաթական մինչև 1,5 դասաժամի հաշվարկով:

5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, ֆինանսական և նյութատեխնիկական հագեցվածության հնարավորություններից՝ բարձր դասարաններում յուրաքանչյուր խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` հեռանկարչություն, անատոմիա, գրաֆիկա, համակարգչային գրաֆիկա: «Ընտրովի» առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:

Աղյուսակ 9

ՊԱՐԱՐՎԵՍՏ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն

Շաբաթական դասաժամերի քանակը

I II III IV V VI VII

Դասական պար 4.5 4.5 4.5 4.5 4.5 VII

Հայկական ժողովրդական պար 2 2 2 2 2 VII

Ժամանակակից պար 1 1 1 1 VII

Պատմակենցաղային պար 2

Ժողբնորոշ պար 1.5 1.5 1.5 VII

Ռիթմիկա և պար 4 4

Մարմնամարզություն 1.5 2 1 1 1 1 1

Երաժշտական գրագիտություն 1 1 1 1 1

Արվեստի պատմություն. Պարարվեստ 1 1 1 1

Ընդամենը շաբաթական 5.5 6 10.5 10.5 12 12 12

Աղյուսակ 10

ՊԱՐԱՐՎԵՍՏ

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն

Շաբաթական դասաժամերի քանակը

I II III IV V

Դասական պար 4.5 4.5 4.5 4.5 4.5 V

Հայկական ժողովրդական պար 2 2 2 2 2 V

Ժամանակակից պար 1 1 1 1 V

Պատմակենցաղային պար 2

Ժողբնորոշ պար 1.5 1.5 1.5 V

Մարմնամարզություն 1 1 1 1 1

Երաժշտական գրագիտություն 1 1 1 1 1

Արվեստի պատմություն. Պարարվեստ 1 1 1 1

Ընդամենը շաբաթական 10 10.5 12 12 12

4․ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

1. Պարարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-8 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար:

2. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:

3. «Դասական պար», «Հայկական պար», «ժամանակակից պար», «Պատմակենցաղային պար», «ժողովուրդներին բնորոշ բեմական պար» առարկաների պարապմունքների մեկ խմբում ներգրավված սովորողների թվաքանակը սահմանվում է 8-12, իսկ «Ռիթմիկա և պար», «Մարմնամարզություն» /պարտեր/ առարկաների խմբերում՝ 10-16: Առանձին դեպքերում առարկաների ուսուցումը կարող է իրականացվել առանձնացված՝ տղաների և աղջիկների խմբերով (տղաների խմբում թվաքանակը թույլատրելի է` սկսած 4-ից):

4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`

1) դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար՝ շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.

2) դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար՝ շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.

3) նվագակցության ժամեր՝ «Բեմական փորձառություն», Աղյուսակ 9-ի 1-7-րդ կետերի և Աղյուսակ 10-ի 1-6-րդ կետերի առարկաների պարապմունքների համար՝ նշված դասաժամերին համապատասխան.

5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից՝ բարձր դասարաններում յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), ստեպ, դերասանի վարպետություն (խմբային): «Ընտրովի» առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:

Աղյուսակ 11

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

(6-9 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն

Շաբաթական դասաժամերի քանակը

I II III IV V VI VII

Դերասանի վարպետություն 2 2 2 2 2 3 3 IV, VII

Բեմական խոսք 1 1 1 1.5 1.5 1.5 1.5 IV, VII

Բեմական շարժում 1 1 1 1

Արվեստի պատմություն. Թատրոն 1 1 1 1

Ռիթմիկա 1 1

Պար 1 1 1 1 1

Երաժշտական գրագիտություն 1 1 1 1 1

Ընդամենը շաբաթական 4 4 4.5 7.5 7.5 8.5 8.5

Աղյուսակ 12

ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏ

(9-12 տարեկանը ներառյալ դպրոց ընդունվող երեխաների համար)

Առարկայի անվանումը Ուսումնառության տարի քննություն

Շաբաթական դասաժամերի քանակը

I II III IV V

Դերասանի վարպետություն 2 2 2 3 3 V

Բեմական խոսք 1 1.5 1.5 1.5 1.5 V

Բեմական շարժում 1 1 1 1

Արվեստի պատմություն. Թատրոն 1 1 1 1

Ռիթմիկա 1

Պար 1 1 1 1

Երաժշտական գրագիտություն 1 1 1 1 1

Ընդամենը շաբաթական 5 7.5 7.5 8.5 8.5

5․ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

1. Թատերարվեստի բաժնում ընդունելությունը կազմակերպվում է 6-9 տարեկան երեխաների համար՝ 7-ամյա կրթության դեպքում, իսկ 5-ամյա կրթության դեպքում՝ 9-12 տարեկան երեխաների համար:

2. Բոլոր առարկաները ուսուցանվում են խմբային պարապմունքների եղանակով:

3. Խմբային պարապմունքների խմբերի սովորողների թվաքանակը սահմանվում է 6-12 սովորող, «Բեմական խոսք» առարկայի համար` մինչև 5 սովորող:

4. Ուսումնական պլանի դասաժամերից բացի, անհրաժեշտ է նախատեսել`

1) դասաժամեր նախաելույթային փորձերի և միջոցառումների նախապատրաստման համար՝ շաբաթական 1 դասաժամի հաշվարկով.

2) դասաժամեր «Բեմական փորձառություն» առարկայի պարապմունքների համար՝ շաբաթական 2 դասաժամի հաշվարկով.

3) Նվագակցողին հատկացվող ժամեր՝ շաբաթական առնվազն 0.25 ժամի չափով՝ «Ընտրովի» առարկայի համար (բացի դաշնամուր, ակորդեոն, դհոլ, կիթառ գործիքների):

5. Ելնելով Դպրոցի շենքային պայմաններից, նյութատեխնիկական հագեցվածության և ֆինանսական հնարավորություններից՝ յուրաքանչյուր սովորողի կամ խմբի համար կարող է պլանավորվել շաբաթական 0.5-1 ժամ «Ընտրովի» առարկա: «Ընտրովի» առարկաներն են` երաժշտական գործիք, մեներգեցողություն (անհատական), գեղարվեստական խոսք, տիկնիկային թատրոն, (խմբային) և այլն: «Ընտրովի» առարկաների ցանկը հաստատում է դպրոցի մանկավարժական խորհուրդը:

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։