Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․2-րդ և 3․3-րդ մասերով․
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․2-րդ և 3․3-րդ մասերով․
«3․2. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպության ժամանակավոր կառավարիչ նշանակվելու դեպքում ներկայացվում են նաև՝
1) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը իրավաբանական անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին․
2) ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ․ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն, օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեպքում՝ նաև անձնագրի կամ օտարերկրյա պետության իրավաբանական անձի գրանցում իրականացնող մարմնի տված՝ իրավաբանական անձի գրանցումն ու գոյությունը հաստատող փաստաթուղթը՝ օրենքով սահմանված կարգով վավերացված և հայերեն թարգմանված:
3․3. Սույն հոդվածի 3․2-րդ մասով սահմանված դեպքում ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցման մասին գրառումը կատարվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի դիմումի հիման վրա։ Սույն մասով կատարվող փոփոխության պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում։»: