Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածում՝

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «: Եթե պետական միասնական գրանցամատյանում գրառված են իրավաբանական անձի՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ, ապա որոշումը պարունակում է նաև տեղեկություններ իրավասու մարմնի որոշումը ժամանակավոր կառավարչի հետ համաձայնեցված լինելու մասին».

2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձի՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ գրառված լինելու դեպքում՝ նաև տեղեկություններ իրավասու մարմնի որոշումը ժամանակավոր կառավարչի հետ համաձայնեցված լինելու մասին․».

3) 7-րդ մասի «բացառությամբ նույն մասի 5-րդ» բառերից հետո «և» բառը փոխարինել «,»-ով, իսկ նույն մասը «6-րդ» բառից հետո լրացնել «և 6.1-ին» բառերով։

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։