Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԺՇԿԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը և Ռումինիայի առողջապահության նախարարությունը, այսուհետ` Կողմեր,

նպատակ ունենալով խթանել երկկողմ հարաբերություններն առողջապահության և բժշկագիտության բնագավառում,

գիտակցելով, որ այս համագործակցությունը կնպաստի իրենց ազգաբնակչության առողջական վիճակի բարելավմանը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

Կողմերը կզարգացնեն և կծավալեն համագործակցություն առողջապահության և բժշկագիտության ասպարեզում` խթանելով փորձի փոխանակումը երկու Կողմերի համար առաջնահերթ համարվող բնագավառներում:

ՀՈԴՎԱԾ 2

Կողմերը առաջնային և ուղարկող երկրի կողմից առաջարկված թեմաներով կկազմակերպեն փորձագետների պատվիրակությունների աշխատանքային այցելություններ` նպատակ ունենալով փոխադարձաբար ծանոթանալ երկու երկրների առողջապահության համակարգի հետ և ավելի լավ պատրաստել իրենց առողջապահության գիտահետազոտական ոլորտների աշխատողներին:

Կողմերը միմյանց պետք է տեղեկացնեն փորձի փոխանակման նպատակով առաջարկված անձանց և փորձագետների անունները, մասնագիտությունները, կոչումները և թեմաները փոխհամաձայնությամբ որոշված ամսաթվից 30 օր առաջ:

ՀՈԴՎԱԾ 3

Կողմերը կնպաստեն իրենց երկրների բժշկագիտական միությունների միջև համագործակցության զարգացմանը: Այդ նպատակով միությունները մինչև ամեն տարվա դեկտեմբերի 15-ը կներկայացնեն գիտաժողովների ժամանակացույցը: Նրանք նմանապես կներկայացնեն վերոհիշյալ ժողովների կազմակերպչական մանրամասները և մյուս Կողմի մասնակիցների համար կապահովեն նվազեցված վճարումներ ու արտոնյալ տարիֆներ` կախված ֆոնդերի հնարավորություններից:

ՀՈԴՎԱԾ 4

4.1. Կողմերը կաջակցեն բժշկական և գիտահետազոտական ինստիտուտների միջև ուղղակի համագործակցությանը` հիմնվելով այդ հաստատությունների միջև կնքված անմիջական համաձայնագրերի վրա:

Ինստիտուտների միջև ուղղակի համագործակցություն կստեղծվի գիտական նյութերի և տեխնիկական փաստաթղթերի փոխանակման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ համատեղ հետազոտական ծրագրերի միջոցով` հիմնված աշխատանքի համատեղ պլանների և մեթոդաբանությունների վրա:

Ինստիտուտների ղեկավարների կողմից ստորագրված պլանները արդյունավետ կդառնան տվյալ երկրի իրազեկ մարմինների կողմից հաստատվելուց հետո` տեղի օրենսդրությանը համապատասխան:

4.2. Կողմերը կօժանդակեն հիվանդանոցների միջև ուղղակի համագործակցությանը` հիմնված անմիջական փոխըմբռնումների վրա:

ՀՈԴՎԱԾ 5

5.1. Կողմերը փոխադարձաբար կնպաստեն բժշկական ամսագրերի, առողջապահական ուսուցողական նյութերի փոխանակմանը:

5.2. Կողմերը միմյանց կուղարկեն առողջապահական վիճակագրական տվյալներ և համաճարակաբանական հաշվետվություններ վարակիչ հիվանդությունների վերաբերյալ:

5.3. Կողմերը, խնդրանքի դեպքում, կփոխանակեն ինֆորմացիա առողջապահական օրենսդրության մասին և կուղարկեն պաշտոնական փաստաթղթեր:

5.4. Կողմերը կնպաստեն բժշկական հրատարակչությունների միջև համագործակցության զարգացմանը:

ՀՈԴՎԱԾ 6

6.1.Կողմերը իրենց երկրում պաշտոնական նպատակներով գտնվող մյուս Կողմի քաղաքացիներին, ներառյալ դիվանագիտական ու հյուպատոսական անձինք, փոխադարձաբար կապահովեն անվճար բժշկական օգնությամբ, դեղամիջոցներով և բժշկական նյութերով, ինչպես նաև անվճար հիվանդանոցային բուժմամբ` թերապևտիկ և վիրաբուժական անհետաձգելի ցուցումների դեպքում:

6.2. Թերապևտիկ և վիրաբուժական անհետաձգելի դեպքերում որևէ Կողմի տարածքում ժամանակավոր այցելության մեջ գտնվող զբոսաշրջիկներին ընդունող Կողմը, տվյալ երկրի քաղաքացիների համար գործող կարգին համապատասխան, պետք է ապահովի բժշկական խնամքով, մինչև որ հիվանդի վիճակը թույլ տա առանց առողջությունը վնասելու նրան տեղափոխել իր երկիր:

6.3. Մեծ համաճարակային նշանակություն ունեցող վարակիչ հիվանդությունների դեպքում Կողմերից մեկի տարածքում ժամանակավորապես գտնվող մյուս Կողմի քաղաքացիները կօգտվեն անվճար բժշկական ծառայությունից: Այն բանից հետո, երբ հիվանդին հնարավոր կլինի տեղափոխել, ընդունող Կողմը անհրաժեշտության դեպքում կապահովի հիվանդի տեղափոխումը մինչև իր երկրի սահմանը, որտեղ նա կընդունվի տեղական իշխանությունների կողմից:

6.4. Կողմերը կարող են ախտորոշման և բուժման նպատակով հիվանդներ ուղարկել մյուս Կողմին` ամեն առանձին դեպքում փոխադարձ համաձայնության հիման վրա: Դրա հետ կապված ծախսերը կվճարի ուղարկող Կողմը:

6.5. Կողմերից մեկի քաղաքացու` մյուս Կողմի տարածքում մահվան դեպքում Կողմերը փոխադարձաբար կապահովեն անվճար դատաբժշկական ծառայություններ, ինչպես նաև դիակի զմռսման կամ պահպանման այլ ձևեր: Տեղափոխման հետ կապված ծախսերը կվճարի մահացածի ընտանիքը:

ՀՈԴՎԱԾ 7

2-րդ հոդվածի շրջանակներում ճամփորդող մասնագետների համար ուղարկող Կողմը իր վրա կվերցնի երկու մայրաքաղաքների միջև ճամփորդական ծախսերը:

Ընդունող Կողմը իր վրա կվերցնի երկրի ներսում տրանսպորտի, հյուրանոցի և օրվա կեցության ծախսերը:

ՀՈԴՎԱԾ 8

Կողմերը կստեղծեն համակարգող խումբ, որը պատասխանատու կլինի համագործակցությունը իրականացնելու համար և երկու Կողմերի նախարարություններին պարբերաբար (6 ամիսը մեկ անգամ) կտեղեկացնի սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցության ընթացքի և զարգացման մասին:

Խումբը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի սույն Համաձայնագրի իրագործմանը նպաստելու ուղղությամբ:

Խումբը իր մեջ կներառի Կողմերից յուրաքանչյուրից երեքական անձ և կղեկավարվի առողջապահության նախարարությունների բարձրագույն ներկայացուցիչներից մեկի կողմից:

ՀՈԴՎԱԾ 9

Երկու երկրների առողջապահության նախարարությունների միջև համագործակցությանը վերաբերող ցանկացած նախկին պայմանավորվածություն չեղյալ կհամարվի Համաձայնագիրը ուժի մեջ մտնելու օրվանից սկսած:

ՀՈԴՎԱԾ 10

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի անհրաժեշտ բոլոր ընթացակարգերի ավարտման մասին հայտնելու օրվանից սկսած:

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմնա 3 տարի, որից հետո կարող է ինքնաբերաբար երկարաձգվել յուրաքանչյուր հաջորդ տարվա համար, եթե Կողմերից որևէ մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չեղյալ չի հայտարարի այն: Այդ պարագայում չեղյալ հայտարարելը ուժի մեջ կմտնի տեղեկացման օրվանից 6 ամիս անց: Այս հոդվածին համապատասխան սույն Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու դեպքում նրա սահմաններում իրականացվող անավարտ մնացած ցանկացած փոխհամագործակցության ծրագիր կմնա ուժի մեջ մինչև ավարտը:

Կատարված է Երևան քաղաքում 1994 թվականի նոյեմբերի 22-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռումիներեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի օգոստոսի 20-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։