ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հուլիսի 2025 թվականի N 940-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԷՍԷՌԷԼ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Լ․Ազգալդյան փողոց 2/1 շենք, 93 պոմպակայան հասցեում գտնվող 14․9 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 10032025-01-0159, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ (հատկացված) 0․28949 հա մակերեսով հողամասի և 2930․6 քառ. մետր շենքի ընդհանուր բաժնային տարածքների և 25․1 քառ. մետր մակերեսով հենապատի նկատմամբ սեփականատիրոջ բաժնեմասը կազմում է 149/89615) և պոմպակայանի սարքավորումները՝ 11923730 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ԷՍԷՌԷԼ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ԷՍԷՌԷԼ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
10.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
հուլիսի 10-ի N 940-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Լ. ԱԶԳԱԼԴՅԱՆ ՓՈՂՈՑ 2/1 ՇԵՆՔ, 93 ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
NN
ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի շուկայական արժեքը
(դրամ) Ընդհանուր շուկայական արժեքը
(դրամ)
1 Grundfos Պոմպային կայանք հաճախականության կարգավորիչներով Hydro Multi-E 3 CME 5-6 U2 A-A-C-A-A լրակազմ 1 3622097,83 3622097,83
2 Ճկուն միացում ներքին պարուրակներով DN 65 2 1/2" Vector հատ 2 13166,67 26 333,34
3 PPR խողովակ 75*10,3 DSA207 մետր 6 6666,67 40 000,02
4 PPR կցամաս անկյունակ 90˚ 75 POVOTE GREEN DSE007 հատ 7 2166,67 15 166,69
5 Մուֆտ Փ75 հատ 2 833,33 1 666,66
6 Մեկուսիչ 75 մետր 6 541,67 3 250,02
7 Շարիկով վինտիլ Փ75 FIRAT հատ 5 22500 112 500,00
8 Անցում ֆ 2,5-2** հատ 2 5000 10 000,00
9 PPR կցամաս եռաբաշխիչ 75 DSC007 հատ 3 2500 7 500,00
10 PPR կցամաս անցումային S75X21/2 M DSB311 հատ 2 12500 25 000,00
11 Ավտոմատ անջատիչ տուփ 12 տեղ հատ 1 3560 3560
12 3P ավտոմատ անջատիչ C 32 A հատ 1 3333 3333
13 3P ավտոմատ անջատիչ C 25 A հատ 1 3333 3333
14 1P ավտոմատ անջատիչ C 10 A հատ 3 833 2499
15 Արտաքին տեղադրման անջատիչ հատ 1 416 416
16 Արտաքին տեղադրման վարդակ հատ 1 1200 1200
17 Մալուխ պղնձյա 5x4մմ մետր 14 2000 28000
18 Մալուխ պղնձյա 2x1,5մմ մետր 5 173 865
19 Լեդ լուսատու 30x60սմ հատ 1 17000 17000
20 Երևան, Կենտրոն Լ. Ազգալդյան փողոց 2/1 շենք, 93 պոմպակայան քմ 14․9 8000000 8000000
Ընդամենը 11 923 730
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
10.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ