Հոդված 5. Օրենքի 12.24-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 5. Օրենքի 12.24-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 12.24
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՂԱՐՇԱՊԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վաղարշապատ համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին, արևելքից և հարավ-արևելքից «Բ»-«Գ» հատվածով՝ Փարաքար, հարավ-արևելքից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավից և արևմուտքից «Դ»-«Ե» հատվածով` Արաքս, «Ե»-«Զ» հատվածով՝ Մեծամոր, «Զ»-«Ա» հատվածով՝ Արմավիր համայնքներին:»: