Հոդված 6. Օրենքի 12.25-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 6. Օրենքի 12.25-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 12.25
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Արաքս համայնքը գտնվում է մարզի արևելյան մասում:
Համայնքը հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Վաղարշապատ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով՝ Մեծամոր համայնքին:»:
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
2025 թ. հուլիսի 14
Երևան
ՀՕ-230-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2025 թվական: