Հոդված 3
Հոդված 3
1. Համաձայն երկկողմ փոխանակման, ուղարկող կողմը կհոգա միջազգային ճանապարհածախսը, իսկ ընդունող կողմը` կեցության, սննդի և տեղի տրանսպորտի, ինչպես նաև բուժական ծառայության ծախսերը վնասվածքի կամ հիվանդության դեպքում:
2. Կողմերի երկրներում կազմակերպված աշխարհի առաջնությունների, միջազգային մրցումների կամ հանդիպումների ֆինանսական պայմանները կիրականացվեն տվյալ միջոցառման կանոններին համապատասխան:
3. Մարզիչների և տեխնիկական աշխատողների փոխանակման ֆինանսական համապատասխան պայմանները կքննարկվեն և կորոշվեն Կողմերի միջև:
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ է մտնում դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելու մասին Կողմերի կողմից միմյանց ծանուցելու պահից:
Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա հինգ տարի ժամկետով և հաջորդաբար կերկարաձգվի ևս հինգ տարիներով, մինչ կողմերից մեկը երեք ամիս առաջ գրավոր չի ծանուցի Համաձայնագիրը դադարեցնելու իր ցանկության մասին:
Կատարված է Պեկին քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 17-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և անգլերեն:
Տարաձայնության դեպքում գերակայությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2003 թվականի ապրիլի 10-ից: