Հոդված 1
Հոդված 1
1. Երկու Կողմերը կխրախուսեն սպորտային ղեկավարների փոխանակումը` համատեղ քննարկելու երկկողմ փոխանակումները և համագործակցությունը սպորտի ասպարեզում և ընդհանուր խնդիրները` միջազգային սպորտի բնագավառում:
2. Կողմերը կխրախուսեն և կաջակցեն սպորտային կազմակերպությունների, սպորտային ընկերակցությունների, սպորտային գիտահետազոտական ինստիտուտների, ինչպես նաև ֆիզիկական կրթության համալսարանների և քոլեջների միջև փոխանակումները:
3. Կողմերը կխրախուսեն իրենց կազմակերպած սպորտային գիտահետազոտական սեմինարներին և սիմպոզիումներին միմյանց գիտնականների և ուսումնասիրողների մասնակցությունը:
4. Կողմերը կխրախուսեն իրենց սպորտային թիմերի մասնակցությունը երկու երկրներում անցկացվող միջազգային մրցումներին և սպորտային միջոցառումներին:
5. Երկկողմ սպորտային փոխանակումների ծրագիրը կորոշվի և կիրականացվի կողմերի համապատասխան սպորտային կազմակերպությունների, հաստատությունների կամ սպորտային միությունների կողմից` քննարկումների միջոցով:
6. Կողմերը կհամագործակցեն միջազգային սպորտի բնագավառում, և կփոխանակեն գաղափարներ ու տեսակետներ միջազգային սպորտի շարժման զարգացման վերաբերյալ: