Անցնել բովանդակությանը

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼԱԹԵ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՔՍՏԻԼԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

N 474-Ա

«ԼԱԹԵ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՔՍՏԻԼԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Լաթե» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 1,295,000 դրամ արժողությամբ «Տեքստիլի վերամշակում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Լաթե» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված տեքստիլի թափոնները մանրացնող սարքավորումը (1,598.61 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Լաթե» բնապահպանական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

Երևան

15.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 474-Ա որոշման

«ԼԱԹԵ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԵՔՍՏԻԼԻ ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

1. Ծրագրի նպատակը 1) Աջակցել քաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող՝ ձեռագործությամբ զբաղվող սոցիալապես անապահով 50 և ավելի տարիք ունեցող կանանց, ովքեր հասարակական հիմունքներով աշխատանք կարող են իրականացնել և վերամշակված տեքստիլից ստեղծեն այլ արտադրանքներ.

2) Հնացած և օգտագործման համար ոչ պիտանի տեքստիլ նյութերի հավաքագրման, վերամշակման միջոցով պահպանել Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրը:

2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից:

3. Բարեգործը 1) Աննա Բադալյան (քաղաք Երևան, անձնագրի տվյալները՝ AX0217158, տրված է 2024 թվականի ապրիլի 15-ին, 003-ի կողմից).

2) Կարինե Ավանյան (քաղաք Երևան, անձնագրի տվյալները՝ AV0530406, տրված է 2022 թվականի նոյեմբերի 21-ին, 004-ի կողմից).

3) Լիլիթ Հովհաննիսյան (քաղաք Երևան, անձնագրի տվյալները՝ AT0275961, տրված է 2019 թվականի օգոստոսի 15-ին, 011-ի կողմից).

4) Սվետլանա Հարությունյան (քաղաք Երևան, նույնականացման քարտի տվյալները՝ 006713101, տրված է 2015 թվականի օգոստոսի 20-ին, 008-ի կողմից).

5) Ելենա Կուրչավովա (քաղաք Մոսկվա, անձնագրի տվյալները՝ 75 9203776, տրված է 2018 թվականի սեպտեմբերի 6-ին, МВД 77614).

6) Սուսաննա Ամիրխանյան (քաղաք Երևան, անձնագրի տվյալները՝ BA3572794, տրված է 2021 թվականի հունիսի 4-ին, 011-ի կողմից).

7) Սուրեն Կարաբեկյան (քաղաք Համբուրգ, անձնագրի տվյալները՝ C1W0XZNN8, տրված է 2017 թվականի հունիսի 2-ին, KUNDENZ. SՆDERELBE):

4. Ծրագիրը կատարողը «Լաթե» բնապահպանական հասարակական կազմակերպություն (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ամառանոցային առաջին տարածք 9Ա, Մալաթիա-Սեբաստիա 0081, ՀՎՀՀ՝ 01343303):

5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Քաղաք Երևան և Հայաստանի Հանրապետության մարզեր, բնագավառը՝ սոցիալական:

6. Ծրագրի բյուջեն 1,295,000 դրամ

7. Բարեգործություն ստացողը Քաղաք Երևանում և Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող՝ ձեռագործությամբ զբաղվող սոցիալապես անապահով 50 և ավելի տարիք ունեցող կանայք:

8. Ծրագրի իրականացման տևողությունը 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 1-ը:

9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ձեռք բերել և ներմուծել տեքստիլի թափոնների վերամշակման համար նախատեսված սարքավորումներ՝ 1,295,000 դրամ արժողությամբ: Վերամշակված տեքստիլը անհատույց տրամադրվելու է ծրագրի շահառուներին: Միջոցառումները նախատեսվում են իրականացնել 2025 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը 1) Տեքստիլի թափոնները մանրացնող սարքավորման ձեռքբերում և ներմուծում՝ 615,000 դրամ արժողությամբ.

2) Լվացման և չորացման սարքավորումների ձեռքբերում՝ 680,000 դրամ արժողությամբ:

11. Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ Տեղական ինքնակառավարման մարմիններ, Շրջակա միջավայրի նախարարություն:

13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետ Տ. Խաչատրյան

15.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։