Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1467-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2025 թվականի N 955-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1467-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՀԻՆ ԱՐԵՆԻ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1467-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

1) «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» ցանկը 60-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 60․1-60․4-րդ կետերով․

« 60.1 7309005900 Գինու պահաման Գինու պահամաններ՝ կոռոզիակայուն պողպատից, արտադրական, գինու խմորման համար, 500լ-ից մինչև 30000լ հատ 20 Վրաստան, Իտալիա, Չինաստան, Բուլղարիա, Մոլդովա, Ռումինիա,

Հունգարիա Վրաստան, Իտալիա, Չինաստան, Բուլղարիա, Մոլդովա, Ռումինիա,

Հունգարիա 40 000 000

60.2 8418690008 Սառնարանային սարքավորում փրփրուն գինու շշերի վզիկների սառեցման համար Սառնարանային էլեկտրական սարքավորում`արտադրա- կան, փրփրուն գինու շշերի վզիկների սառեցման համար հատ 2 Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա Իտալիա, Ֆրանսիա, Գերմանիա 8 000 000

60.3 9403609009 Փայտե շշակալ Փայտե շշակալ (пюпитр) փրփրուն գինու համար հատ 100 Ուկրաինա, Չինաստան, Իտալիա, Գերմանիա, Ուկրաինա, Չինաստան, Իտալիա, Գերմանիա, 19 000 000

60.4 7326200009 Ցանցավոր կոնտեյներներ Ցանցավոր կոնտեյներներ՝ սև մետաղից, շշալցած գինու պահպանման համար Չափսերը՝ 120x100x80սմ կգ 13 000 Վրաստան, Իտալիա, Չինաստան Վրաստան, Իտալիա, Չինաստան 15 000 000

».

2) «ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ» ցանկը 82-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 83-97-րդ կետերով․

« 83. 7010905300 Գինու շիշ Գունավոր ապակյա շիշ, 750 մլ տարողությամբ հատ 180 000 Ֆրանսիա, Իտալիա, Չինաստան Ֆրանսիա, Իտալիա, Չինաստան 72 000 000

84. 7010904300 Գինու շիշ Անգույն ապակյա շիշ, 750 մլ տարողությամբ հատ 60 000 Ֆրանսիա, Իտալիա, Չինաստան Ֆրանսիա, Իտալիա, Չինաստան 24 000 000

85. 4416000000 Տակառներ Նոր և օգտագործված փայտե տակառներ գինու հնեցման համար, 50 լիտրից մինչև 2 տոննա տարողությամբ հատ 300 Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա Ֆրանսիա, Գերմանիա, Հունգարիա 72 000 000

86. 2102101000 Խմորասնկեր Կուլտիվացված խմորասնկեր, ալկոհոլային խմորում իրականացնելու համար, գինեգործության մեջ օգտագործվող կգ 500 Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա 10 000 000

87. 2832200000 Սուլֆիտներ Սուլֆիտներ գինեգործության համար Կալիումի մետաբիսուլֆիտ, Ամոնիումի մետաբիսուլֆիտ,

փոշի կամ հեղուկ տեսակի կգ 1 000 Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա 1 000 000

88. 2102209000 Ոչ ակտիվ խմորասնկեր Ոչ ակտիվ խմորասնկեր՝ գինեգործության համար, ալկոհոլային խմորման ընթացքը խթանելու համար, փոշի վիճակում, 1-5 կգ-ոց պարկերով փաթեթավորված կգ 500 Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա 7 000 000

89. 3507909000 Ֆերմենտային պատրաստուկներ Ֆերմենտային պատրաստուկներ գինեգործության համար, փոշի վիճակում,

0․2-1 կգ-ոց պարկերով

փաթեթավորված կգ 50 Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա 4 000 000

90. 3802100000 Ակտիվացված ածուխ Ակտիվացված ածուխ գինեգործության համար կգ 50 Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա 400 000

91. 3912310000 Կարբօքսի-մեթիլթա- ղանթանյութ Կարբօքսիմեթիլ-թաղանթանյութ գինեգործության

համար կգ 200 Ֆրանսիա, Գերմանիա,

Իտալիա Ֆրանսիա, Գերմանիա,

Իտալիա 2 000 000

92. 2918130000 Գինեթթվի աղ Գինեթթվի աղ գինեգործության համար կգ 200 Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա 1 500 000

93. 1301200000 Արաբիկայի խեժ Արաբիկայի խեժ գինեգործության համար կգ 400 Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա 3 000 000

94. 3905999090 Պոլիվինիլպոլիպի- րոլիդոն Պոլիվինիլպոլի-պիրոլիդոն գինեգործության համար կգ 150 Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա 2 700 000

95. 3503001009 Դոնդողանյութի ածանցյալներ Դոնդողանյութի ածանցյալներ գինեգործության համար կգ 200 Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա 3 000 000

96. 3503001001 Դոնդողանյութ Դոնդողանյութ գինեգործության համար կգ 200 Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա 3 000 000

97. 4504101900 Խցաններ Գինու ագլոմերացված

խցաններ կգ 13 000 Ֆրանսիա,

Պորտու-գալիա,

Չինաստան Ֆրանսիա,

Պորտու-գալիա,

Չինաստան 160 000 000

».

3) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «230 907 950» թիվը փոխարինել «678 507 950» թվով։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

17.07.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։