ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հուլիսի 2025 թվականի N 949-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1449-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 12-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԳ ԻՄՊԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1449-Ա որոշման hավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը․
1) «ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ» աղյուսակը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-6-րդ կետերով՝
« 5. 8462510009 TZ 760 stirrup bending machine (ԹԶ 760 սթիրրափ բենդինգ մաշին) (CNC սեղմիչ ճկման մեքենա) Մետաղական ամրաններից և ամրալարերից ամրակալներ, կեռեր, ոտնակներ և այլ նմանատիպ ապրանքատեսակների արտադրության
հիդրավլիկ սարքավորում
թվային ղեկավարմամբ` 55 Կվտ հզորությամբ հատ 3 Չինաստան Չինաստան 46 500 000
6. 8701219019 IVECO MAGIRUS STRALIS 6X4 AB3C (ԻՎԵԿՈ ՄԱԳԻՐՈՒՍ ՍԹՐԱԼԻՍ 6X4
ԱԲ3ՍԻ) Դիզելային շարժիչով բեռնատար /թամբային/ քարշակ՝ 27 տ. թույլատրելի առավելագույն զանգվածով հատ 1 Իսպանիա Գերմանիա 18 295 461
».
2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերությունում «519 440 000» թիվը փոխարինել «584 235 461» թվով։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
17.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ