ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 620-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ և 2019-2020 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 1 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հուլիսի 18-23-ը ներառյալ:
2. Արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետին կփոխարինի Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
15.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ