Անցնել բովանդակությանը

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» 1998 թվականի նոյեմբերի 11-ի ՀՕ-261 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «է4», «է5», «է6» և «ժա1» կետերով.

«է4) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման համար ճարտարապետահատակագծային առաջադրանքի ձևը.

է5) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման շինարարության թույլտվության ձևը.

է6) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման շինարարության ավարտական և շահագործման ակտի ձևը.».

«ժա1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հնագույն, հին և միջնադարյան ժամանակաշրջանների պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման, վերականգնման, փոփոխման և տեղափոխման ճարտարապետահատակագծային առաջադրանքները, շինարարության թույլտվությունները, շինարարության ավարտական և շահագործման ակտերը.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։