Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆՆԴԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՆՆԴԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

հաշվի առնելով երկու երկրների շահագրգռվածությունը գյուղատնտեսության և սննդարդյունաբերության բնագավառում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հարցում,

ցանկանալով գործնականում կիրառել համատեղ գիտական և տեխնիկական նվաճումների արդյունքները,

համակողմանիորեն նպաստելով երկու երկրների ագրոարդյունաբերական համալիրների զարգացմանը,

համոզված լինելով, որ գյուղատնտեսության և սննդարդյունաբերության բնագավառում համագործակցությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը և ամրապնդմանը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

Կողմերը կնպաստեն համագործակցության զարգացմանը գյուղատնտեսության և սննդարդյունաբերության բնագավառում` հավասարության և փոխադարձության հիման վրա:

ՀՈԴՎԱԾ 2

Կողմերը մտադիր են հաստատել ուղղակի կապեր երկու Կողմերի համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների միջև` ագրոարդյունաբերական համալիրում (բաց հողերում բանջարաբոստանային կուլտուրաների գենետիկա, սելեկցիա և սերմնաբուծություն, հիդրոպոնիկա և այլն) կառավարման, տնտեսական վերլուծության և տնտեսավարման նոր ձևերի զարգացման հարցերով:

ՀՈԴՎԱԾ 3

Կողմերը մտադիր են համագործակցել սերմնային նյութերի և բուսաբուծության ու անասնաբուծության (այդ թվում` մի շարք բանջարանոցային և բոստանային կուլտուրաների, դրանց աճեցման և հետագա արդյունաբերական վերամշակման առաջատար տեխնոլոգիաների, տարբեր անասնաբուժական դեղամիջոցների և բժշկական միջոցների ձեռքբերման) գենոֆոնդի բարելավման խնդիրների շուրջ:

ՀՈԴՎԱԾ 4

Կողմերը մտադիր են համագործակցել անասնաբուծության և մեղվաբուծության բնագավառում` երկու պետությունների բնակչության` նշված բնագավառներում արտադրանքի պահանջարկը առավելագույնս բավարարելու նպատակով:

ՀՈԴՎԱԾ 5

Կողմերը համագործակցելու պատրաստակամություն են արտահայտում բարելավման և բարելավման աշխատանքների, հողերի էրոզիայի դեմ պայքարի, ջրի ֆիլտրման և ոռոգման համակարգերի, հողերի արդյունավետ օգտագործումը բարձրացնելու (գյուղատնտեսության համակարգի համար տարբեր ոռոգման սարքավորումների, տեխնիկական միջոցների, օժանդակ նյութերի ձեռքբերում) բնագավառում:

ՀՈԴՎԱԾ 6

Կողմերը մտադիր են համագործակցել գյուղատնտեսական արտադրության մեքենայացման, առաջատար տեխնոլոգիաների իրացման համար նոր մեքենաների և սարքավորումների ստեղծման բնագավառում:

ՀՈԴՎԱԾ 7

Կողմերը մտադիր են համագործակցել և փոխգործակցել համատեղ ձեռնարկությունների ստեղծման գործում ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ սննդամթերքի արդյունաբերական վերամշակման բնագավառում, ինչպես նաև իրականացնել ագրոարդյունաբերական համալիրի աշխատողների միջև մասնագետների փոխանակում:

ՀՈԴՎԱԾ 8

Կողմերը պատրաստակամություն են հայտնում համագործակցել փոխշահավետ պայմաններով գյուղատնտեսական արտադրանքով և դրա վերամշակման արդյունքներով բնակչության ապահովումը բարելավելու գործում:

Փոխմատակարարվող սննդային արտադրանքի ցանկերը լրացուցիչ համաձայնեցվում են Կողմերի կողմից և, անհրաժեշտության դեպքում, ձևակերպվում են համապատասխան արձանագրություններով:

ՀՈԴՎԱԾ 9

Կողմերը մտադիր են համագործակցել երկու Կողմերի ագրոարդյունաբերական համալիրների համար տարբեր մակարդակի կադրերի պատրաստման, մասնագետների որակավորման բարձրացման, ինչպես նաև տարբեր բնագավառների մասնագետների և փորձնակների փոխանակման գործում:

ՀՈԴՎԱԾ 10

Կողմերը պատրաստակամություն են հայտնում սերտորեն համագործակցել նյութատեխնիկական ապահովման գործում` երկու Կողմերի ագրոարդյունաբերական համալիրների պահանջարկը առավելագույնս բավարարելու և մեքենայացման մակարդակը բարձրացնելու նպատակով:

ՀՈԴՎԱԾ 11

Կողմերը բոլոր վիճելի հարցերը, որոնք կարող են առաջանալ սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ, կլուծեն բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

ՀՈԴՎԱԾ 12

Կողմերը պայմանավորվեցին, որ անհրաժեշտության դեպքում փոխադարձ պայմանավորվածությամբ, սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել և լրացվել:

ՀՈԴՎԱԾ 13

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` միմյանց և երրորդ երկրների հետ կնքած այլ միջազգային պայմանագրերից բխող իրավունքները և պարտավորությունները:

ՀՈԴՎԱԾ 14

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Սույն Համաձայնագիրը ուժի մեջ կմնա մինչև վեց ամիս լրանալը այն օրվանից, երբ Կողմերից մեկը գրավոր կծանուցի մյուս Կողմին` Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:

Կատարված է Աշգաբատ քաղաքում 1993 թվականի օգոստոսի 24-ին, երկու բնօրինակով, ռուսերեն:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի օգոստոսի 24-ից:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։