Գլուխ 3 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 13. Ուղևորների, բեռների, ուղեբեռների և փոստի փոխադրման ժամկետները
Հոդված 13. Ուղևորների, բեռների, ուղեբեռների և փոստի փոխադրման ժամկետները
Փոխադրողը պարտավոր է ուղևորներին, բեռը, ուղեբեռը և փոստը նշանակման վայր հասցնել պայմանագրով նախատեսված ժամկետներում: Եթե տեղ հասցնելու ժամկետները պայմանագրում նշված չեն, ապա այն պետք է իրականացվի հնարավոր ամենակարճ ժամանակամիջոցում, բայց ոչ ավելի, քան երթուղու գծակարգով (սխեմայով) սահմանված առավելագույն ժամանակում: