Հոդված 1. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները
Հոդված 1. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները
Տրանսպորտ` պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որը նախատեսված է քաղաքացիների և իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար և ունի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի և խողովակաշարային:
Տրանսպորտային գործունեություն` փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների, հաղորդակցության ուղիների օգտագործման, ինչպես նաև փոխադրումների ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն:
Տրանսպորտային համակարգ` տրանսպորտային միջոցների և ուղիների տեխնոլոգիական շաղկապված համակարգ` անկախ սեփականության ձևից: Տրանսպորտային համակարգն ընդգրկում է օդանավակայանները, ճոպանուղիները, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարանները, ավտոկայարանները, ավտոկայանները, երթակարգավարական կետերը, տրանսպորտային միջոցների հավաքակայանները և հավաքատեղերը նավակայանները, կամուրջները, թունելները, նորոգման և օժանդակ այլ օբյեկտները, որոնք անհրաժեշտ են բեռնման-բեռնաթափման աշխատանքների, ուղևորների սպասարկման, տրանսպորտային միջոցների և հաղորդակցության ուղիների շահագործման համար:
Տրանսպորտային ծառայություն` վճարովի կամ օրենքով սահմանված կարգով փոխադրումների իրականացման ծառայություն, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը փոխադրումն իրականացնում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար:
Փոխադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը մատուցում է ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրման ծառայություններ, իրականացնում` առաքման գործունեություն, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, որն իրականացնում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով կամ թեթև մարդատար ավտոմոբիլով ոչ կանոնավոր ուղևորափոխադրում:
Պատվիրատու (բեռը ստացող, բեռնառաքող, ուղևոր)` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրանսպորտն օգտագործում է փոխադրողի հետ կնքված պայմանագրի համաձայն:
Ընդհանուր օգտագործման տրանսպորտ` տրանսպորտային միջոց կամ տրանսպորտի շարժակազմ, որով փոխադրող կազմակերպությունը պարտավոր է ուղևորների, ուղեբեռի և բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով և փոխադրման պայմանագրով:
(1-ին հոդվածը լրաց. 13.03.01 ՀՕ-153, խմբ., լրաց., փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-170-Ն, փոփ., լրաց. 08.12.23 ՀՕ-391-Ն)