Գլուխ 4 · ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Հոդված 23. Տրանսպորտային օբյեկտների և բեռների անվտանգությունը
Հոդված 23. Տրանսպորտային օբյեկտների և բեռների անվտանգությունը
1. Տրանսպորտային օբյեկտների և բեռների փոխադրման անվտանգությունն ապահովելու, տրանսպորտում հակահրդեհային կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու և հրդեհների ու վթարների հետևանքները վերացնելու համար տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմնի ենթակայության տակ ստեղծվում է անվտանգության հատուկ ծառայություն:
2. Անվտանգության հատուկ ծառայությունը պետք է ունենա օբյեկտների և բեռների պահպանության, հակահրդեհային անհրաժեշտ հատուկ միջոցներ, որոնց օգտագործման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենքներով:
3. Անվտանգության հատուկ ծառայության կանոնադրությունը, համազգեստի և տարբերանշանների նմուշները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: