Գլուխ 3 · ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 14. Բեռնառաքողի` բեռը տնօրինելու լիազորությունները
Հոդված 14. Բեռնառաքողի` բեռը տնօրինելու լիազորությունները
1. Բեռնառաքողը կամ նրա լիազորած անձը կարող է պահանջել փոխադրողից` դադարեցնել փոխադրումը կամ վերադարձնել բեռը: Այդ դեպքում փոխադրողն իրավունք ունի պահանջել, որ հատուցվեն փաստացի կատարված ծախսերը:
2. Բեռնառաքողն այդ լիազորությունները կորցնում է բեռը նշանակման վայր հասցնելուց հետո` բեռը ստացողին հանձնելու պահից: