Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 9 խմբագրությունԲացել ARLIS-ում
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2022-12-17-ից մինչև 2024-09-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2024-09-01Բացել ARLIS-ում

Հոդված 1. Օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները

Տրանսպորտ` պետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մաս, որը նախատեսված է քաղաքացիների և իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար և ունի հետևյալ տեսակները` ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի և խողովակաշարային:

Տրանսպորտային գործունեություն` փոխադրումներ իրականացնելու համար նախատեսված տեխնիկական միջոցների, հաղորդակցության ուղիների օգտագործման, ինչպես նաև փոխադրումների ծառայությունների մատուցման հետ կապված գործունեություն:

Տրանսպորտային համակարգ` տրանսպորտային միջոցների և ուղիների տեխնոլոգիական շաղկապված համակարգ` անկախ սեփականության ձևից: Տրանսպորտային համակարգն ընդգրկում է օդանավակայանները, ճոպանուղիները, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարանները, ավտոկայարանները, ավտոկայանները, երթակարգավարական կետերը, տրանսպորտային միջոցների հավաքակայանները և հավաքատեղերը նավակայանները, կամուրջները, թունելները, նորոգման և օժանդակ այլ օբյեկտները, որոնք անհրաժեշտ են բեռնման-բեռնաթափման աշխատանքների, ուղևորների սպասարկման, տրանսպորտային միջոցների և հաղորդակցության ուղիների շահագործման համար:

Տրանսպորտային ծառայություն` վճարովի կամ օրենքով սահմանված կարգով փոխադրումների իրականացման ծառայություն, եթե տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ օգտագործողը փոխադրումն իրականացնում է քաղաքացիների կամ իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար:

Փոխադրող` իրավաբանական անձ կամ անհատ ձեռներեց, որը մատուցում է ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի փոխադրման ծառայություններ, իրականացնում` առաքման գործունեություն, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ, որն իրականացնում է մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում:

Պատվիրատու (բեռը ստացող, բեռնառաքող, ուղևոր)` իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը տրանսպորտն օգտագործում է փոխադրողի հետ կնքված պայմանագրի համաձայն:

Ընդհանուր օգտագործման տրանսպորտ` տրանսպորտային միջոց կամ տրանսպորտի շարժակազմ, որով փոխադրող կազմակերպությունը պարտավոր է ուղևորների, ուղեբեռի և բեռների վճարովի փոխադրում իրականացնել ցանկացած քաղաքացու կամ իրավաբանական անձի պահանջով և փոխադրման պայմանագրով:

(1-ին հոդվածը լրաց. 13.03.01 ՀՕ-153, խմբ., լրաց., փոփ. 05.12.06 ՀՕ-236-Ն, լրաց. 20.11.14 ՀՕ-170-Ն)

(հոդվածը 08.12.23 ՀՕ-391-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։