Հոդված 19. Փոխադրողի պատասխանատվությունը տրանսպորտային միջոց չտրամադրելու և բեռնառաքողի պատասխանատվությունը տրամադրված տրանսպորտային միջոցը չօգտագործելու դեպքերում
Հոդված 19. Փոխադրողի պատասխանատվությունը տրանսպորտային միջոց չտրամադրելու և բեռնառաքողի պատասխանատվությունը տրամադրված տրանսպորտային միջոցը չօգտագործելու դեպքերում
1. Պայմանագրով նախատեսված հայտի համաձայն` բեռներ փոխադրելու համար տրանսպորտային միջոց չտրամադրելու, բեռը չներկայացնելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցն այլ պատճառով չօգտագործելու դեպքում տրանսպորտային ծառայություն կատարողը և բեռնառաքողը պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմանագրի համաձայն:
2. Փոխադրողը և բեռնառաքողն ազատվում են տրանսպորտային միջոց չտրամադրելու կամ տրամադրված տրանսպորտային միջոցը չօգտագործելու պատասխանատվությունից, եթե դրանք առաջացել են`
ա) անհաղթահարելի հանգամանքների հետևանքով (ֆորս-մաժոր).
բ) օրենքով սահմանված այլ դեպքերում: