ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 2774-Ա «14» հուլիսի 2025 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
14.07.2025 թ.
հ. 2774-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Ռաֆայել Ուսնունց Էրեբունի-4 այգետարածք, 38-րդ տեղամաս, հ.3 հողամաս Ռաֆայել Ուսնունցին հատկացված, Էրեբունի-4 այգետարածքի 38-րդ տեղամասի 500.0քմ մակերեսով հ.3 հողամասին /հիմք՝ «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 04.07.2025թ. հ.Հ-5578 տեղեկանք/ տրամադրել հասցե՝ Էրեբունի այգեգործական տարածք, 4-րդ զանգված, հ.38/3 01053SAUZQYH
2 Ղևոնդ Ղևոնդյան Գ-3 թաղամաս, հ.55 հողամաս Անշարժ գույքի բաժանման և նվիրատվության 13.06.2025թ. հ.2443 պայմանագրով, Ղևոնդ Ղևոնդյանին նվիրված՝ Գ-3 թաղամասի հ.55 հասցեում գտնվող 14.7քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Նազարբեկյան թաղամաս, հ.55/1 01013SX52VWU
3 Թադևոս Աճեմյան Հաղթանակ թաղամաս, 34-1 տեղամաս հողամաս Թադևոս Աճեմյանին սեփականության իրավունքով պատկանող Հաղթանակ թաղամասի 34-1 տեղամասում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 23.06.2025թ. հ.2463-Ա որոշում և վկ. հ.22032024-01-0183/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, հ.50/2 010738GVE3N2
4 Ռուբեն Դավթյան
/լիազորված անձ/
Ռուզաննա Շաքիլյան Լուկաշինի փողոց, հ.100 բնակելի տուն Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 04.01.2022թ. հ.ԵԴ/44260/02/19 վճռով, Ռուզաննա Շաքիլյանի սեփականության իրավունքը ճանաչված, Լուկաշինի փողոցի հ.100 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Ս. Լուկաշինի փողոց, հ.100/1 01013QLYRWSL
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան