Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հ Ա Մ Ա Ձ Ա Յ Ն Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ` Կողմեր,

ղեկավարվելով երկու երկրների ժողովուրդների միջև սպորտային կապերը զարգացնելու ձգտմամբ,

ցանկանալով առողջության կոփման և սպորտով զբաղվելու համար ստեղծել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի միջոցների փոխադարձաբար օգտագործման պայմաններ,

հաստատելով իրենց հավատարմությունը Օլիմպիական խարտիայի նպատակներին ու սկզբունքներին,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

ՀՈԴՎԱԾ 1

Կողմերը երկկողմ համագործակցության համար խորհրդակցություններ անցկացնելու նպատակով կնպաստեն մարզական կազմակերպությունների և միությունների ղեկավարների փոխադարձ հանդիպումների կազմակերպմանը:

Կողմերը կնպաստեն`

մարզական կազմակերպությունների և միությունների ղեկավարների պատվիրակությունների փոխանակմանը` մարզական կապերի զարգացման և միջազգային մարզական և օլիմպիական շարժման հիմնախնդիրների հետ կապված փոխադարձ խորհրդակցությունների անցկացման նպատակով,

երկուստեք մասնակցությանը այն միջազգային մարզական միջոցառումներին, որոնք կանցկացվեն այդ երկու երկրներում,

մարզական հավաքների, համատեղ մարզումների, ընկերական և մրցաշարային հանդիպումների կազմակերպման նպատակով համաձայնեցված մարզաձևերի գծով թիմերի և ակումբների, ինչպես նաև մարզիչների և մասնագետների փոխանակմանը:

Կողմերը մասնակցություն կցուցաբերեն երկու երկրներում անցկացվող մարզական հարցերով գիտական սեմինարներին:

ՀՈԴՎԱԾ 2

Կողմերն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն սպորտի, սպորտային գիտության և բժշկության բնագավառի տեղեկության, ինչպես նաև բարձրակարգ մարզիկների և փոխարինողների պատրաստման փորձի փոխանակման ուղղությամբ:

Կողմերը կնպաստեն մարզական ակումբների, մարզիկների և ֆիզիկական դաստիարակության համակարգի աշխատողների պատրաստման կենտրոնների պատվիրակությունների փոխանակմանը, ինչպես նաև կաջակցեն երկու երկրների մարզական և մանկավարժական կադրերի պատրաստմանը:

Կողմերը, մյուս Կողմի հարցումով, անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն գիտական աշխատությունների, ծրագրերի, ուսումնամարզական գրքերի, ձեռնարկների, հրատարակչությունների և ֆիլմերի, ինչպես նաև տարբեր մարզաձևերի (տարբեր մակարդակներով և բոլոր տարիքային խմբերում) վերջին նվաճումների, մարզակառույցների շինարարության և շահագործման, մարզագույքի և սարքավորումների արտադրության բնագավառում տեղեկության փոխանակումն ապահովելու ուղղությամբ:

Կողմերը կապահովեն տարբեր մարզաձևերի մարզիչների, դասախոսների և գիտամանկավարժական այլ կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը իրենց բարձրագույն ուսումնական հաստատություններում:

ՀՈԴՎԱԾ 3

Կողմերն անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն մարզահագուստ, սարքավորումներ և գույք ձեռք բերելու` Կողմերի պահանջարկի ուսումնասիրմանը և կարիքների բավարարմանը և կնպաստեն մարզական ապրանքների, մարզագույքի, սարքավորումների արտադրության համատեղ ձեռնարկությունների կառուցմանը և արտադրանքի իրացմանը:

ՀՈԴՎԱԾ 4

Կողմերը կարծիքներ և առաջարկություններ կփոխանակեն միջազգային օլիմպիական և մարզական շարժման հարցերով, ինչպես նաև կհամակարգեն իրենց գործունեությունը այդ բնագավառում:

ՀՈԴՎԱԾ 5

Կողմերը, հաշվի առնելով իրենց շինարարական և արտադրական հզորությունները, կհամագործակցեն մարզակառույցների շինարարության ու վերակառուցման գործում:

ՀՈԴՎԱԾ 6

Կողմերը որոշեցին, որ սույն Համաձայնագրով նախատեսված մարզական համագործակցության ձևերը կիրականացվեն երկու պետությունների համար փոխադարձաբար ընդունելի պայմաններով: Մարզական պատվիրակություններ, թիմեր, մարզիչներ, մասնագետներ, առանձին մարզիկներ և այլ անձինք գործուղող Կողմը վճարում է մինչև ընդունող երկրի մայրաքաղաք հասնելու և վերադառնալու ճանապարհածախսը:

Ընդունող Կողմն իր վրա է վերցնում ժամանման հետ կապված բոլոր ծախսերը (տեղավորում, պետության տարածքում ուղևորություն մինչև մրցումների վայր հասնելը, անհրաժեշտ բժշկական սպասարկման ապահովում, սնունդ և, անհրաժեշտության դեպքում, թարգմանչի տրամադրում):

Կողմերը պայմանավորվեցին, որ պետություն ժամանած մարզական թիմերի, մարզիչների, գիտնականների, մասնագետների, առանձին մարզիկների և այլ անձանց` ծրագրով նախատեսված ժամկետից ավելի մնալը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պետք է համաձայնեցվի երկու երկրների համապատասխան միությունների և մարզական այլ կազմակերպությունների միջև:

ՀՈԴՎԱԾ 7

Սույն Համաձայնագիրը չի շոշափում Կողմերի` երրորդ երկրների հետ նրանց համաձայնագրերից բխող պարտավորությունները, չի բացառում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի ոլորտում մարզական համագործակցության` փոխադարձաբար ընդունելի այլ ձևերը, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են ձևակերպվել լրացուցիչ արձանագրություններով և համաձայնագրերով, որոնցով կճշտվեն համագործակցության ձևերը:

ՀՈԴՎԱԾ 8

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից և ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Կողմերից մեկը վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր տեղեկացնի սույն Համաձայնագրի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ իր նկատառման մասին:

Կատարված է Աշգաբադ քաղաքում 1993 թվականի օգոստոսի 24-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1993 թվականի օգոստոսի 24-ին:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։