Հոդված 2. Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենսգրքի 381-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ և 19-րդ կետերով.
«18) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների քանակը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).
19) նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների):»․
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին և 3.2-րդ մասերով․
«3.1. Բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքերի, հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր են hսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով կամ դրան միացված ծրագրային կամ տեխնիկական միջոցներով ապահովել այդ նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ այդ նույնականացման միջոցներն սկանավորելու և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տպագրելու միջոցով:
3.2. Կառավարության սահմանած դեպքերում և կարգով նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:»: