ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 2025 թվականի N 1003-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ՇԻՆԱՐՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամաս 41/8 շենք, 1-ին մասնաշենք, 69 հասցեի 17.6 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 14022025-01-0233։ Շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.578 հա մակերեսով հողամասի և 4508.48 քառ. մետր շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ (սեփականատերերի) բաժնեմասը կազմում է 18/18408) և պոմպակայանի սարքավորումները՝ 9624981 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն N 1 հավելվածի, և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամաս 41/8 շենք, 2-րդ մասնաշենք, 126 շինություն հասցեի 14.7 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 18022025-01-0223։ Շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.578 հա մակերեսով հողամասի և 4508.48 քառ. մետր շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նկատմամբ սեփականատիրոջ (սեփականատերերի) բաժնեմասը կազմում է 15/18408) և պոմպակայանի սարքավորումները՝ 8985816 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքերն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ՇԻՆԱՐՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքերի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ՇԻՆԱՐՏ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքերը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
24.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2025 թվականի
հուլիսի 24-ի N 1003-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ 41/8 ՇԵՆՔ, 1-ԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔ, 69 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ
NN
ը/կ Անվանումը Չափման միավորը Քանակը Միավորի շուկայական արժեքը
(դրամ) Ընդհանուր շուկայական արժեքը
(դրամ)
1. Պոմպերի տեղակայանք (3 պոմպով, փականներով, հակադարձ փականներով) և ճնշումային հիդրոբաքով Q=20 մ.2 /ժ, H=80 մ
Marquis կոմպլ. 1 5,214,762 5,214,762
2. Զտիչ 2" RASTELLI հատ 1 10,676 10,676
3. Զտիչ 4" RASTELLI հատ 1 12,376 12,376
4. Փական ամերիկանկա 1 1/4" GENERAL
FITINGS հատ 1 1,904 1,904
5. Փական 1/2" GENERAL FITINGS հատ 2 1,496 2,992
6. Քառաբաշխիչ 1/2" GENERAL FITINGS հատ 1 748 748
7. Մոնոմետր EN837-1 CEWAL հատ 1 3,740 3,740
8. Ջրի մուտքի ճնշման ռելե էլեկտրական
INTOP WPC-10 հատ 1 11,234 11,234
9. Պոմպի անջատիչ ռելե INTOP WPC-10 հատ 3 16,383 49,149
10. Ինվերտոր DELTA-CP2000 7,5 կՎտ հատ 3 210,800 632,400
11. Փական 50 մմ հատ 3 19,125 57,375
12. Փական 100 մմ հատ 1 27,625 27,625
13. Պոմպակայանի տարածք քմ 17.6 3,600,000
Ընդամենը 9,624,980
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
24.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2025 թվականի
հուլիսի 24-ի N 1003-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ 41/8 ՇԵՆՔ, 2-ՐԴ ՄԱՍՆԱՇԵՆՔ, 126 ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ
NN
ը/կ Անվանումը Չափման միավորը Քանակը Միավորի շուկայական արժեքը
(դրամ) Ընդհանուր շուկայական արժեքը
(դրամ)
1. Պոմպերի տեղակայանք (3 պոմպով, փականներով, հակադարձ փականներով) և ճնշումային հիդրոբաքով Q=20 մ.2/ժ, H=85 մ
Marquis կոմպլ. 1 5,236,797 5,236,797
2. Զտիչ 2" RASTELLI հատ 1 10,676 10,676
3. Զտիչ 4" RASTELLI հատ 1 12,376 12,376
4. Փական ամերիկանկա 1 1/4" GENERAL
FITINGS հատ 1 1,904 1,904
5. Փական 1/2" GENERAL FITINGS հատ 2 1,496 2,992
6. Քառաբաշխիչ 1/2" GENERAL FITINGS հատ 1 748 748
7. Մոնոմետր EN837-1 CEWAL հատ 1 3,740 3,740
8. Ջրի մուտքի ճնշման ռելե էլեկտրական
INTOP WPC-10 հատ 1 11,234 11,234
9. Պոմպի անջատիչ ռելե INTOP WPC-10 հատ 3 16,383 49,149
10. Ինվերտոր DELTA-CP2000 5,5 կՎտ հատ 3 190,400 571,200
11. Փական 50 մմ հատ 3 19,125 57,375
12. Փական 100 մմ հատ 1 27,625 27,625
13. Պոմպակայանի տարածք քմ 14.7 3,000,000
Ընդամենը 8,985,816
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
24.07.2025
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ