Հոդված 17
Հոդված 17
Կողմերը կհիմնեն Խառը հանձնաժողով, որը կգումարվի համագործակցության երկամյա ծրագրի գործողության ժամանակամիջոցում առնվազն մեկ անգամ, հերթով Հայաստանի Հանրապետությունում և Ուկրաինայում: Խառը հանձնաժողովն իր նիստերում կամփոփի փոխանակման ու համագործակցության արդյունքները, կմշակի սույն Համաձայնագրի 16-րդ հոդվածով նախատեսված երկամյա ծրագրերը և կհամաձայնեցնի դրանց իրագործման տեխնիկական ու ֆինանսական պայմանները:
Խառը հանձնաժողովի նիստերի միջև ընկած ժամանակամիջոցում երկամյա ծրագրերում լրացումներ կամ փոփոխություններ կարող են կատարվել փոխադարձ համաձայնությամբ:
Կողմերը գործող ծրագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ կկատարեն ծրագրերի իրենց նախագծերի փոխանակումը: