Հոդված 3
Հոդված 3
Կրթության բնագավառում համագործակցելու նպատակով Կողմերը.
1. կաջակցեն ակադեմիաների, բարձրագույն ու միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունների, հանրակրթական դպրոցների, պրոֆեսիոնալ տեխնիկական ուսումնարանների և այլ ուսումնական ու գիտահետազոտական հիմնարկների միջև փոխանակմանը,
2. կնպաստեն գիտնականների և դասախոսություն կարդալու համար դասախոսների փոխադարձ այցելություններին, համատեղ գիտական հետազոտություններ անցկացնելուն, մասնակցությանը գիտաժողովներին, կոնֆերանսներին ու սեմինարներին,
3. կաջակցեն և կնպաստեն սովորելու, ստաժավորվելու, սեմինարներին մասնակցելու և գիտական ուսումնասիրություններ կատարելու նպատակով ուսանողների, ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների փոխանակմանը,
4. կրթաթոշակներ կտրամադրեն մյուս Կողմի` սույն հոդվածի երրորդ կետում թվարկված անձանց` համապատասխան գիտական և ուսումնական հաստատություններում սովորելու կամ կրթությունը շարունակելու համար,
5. կզարգացնեն մանկավարժական ու մեթոդական գրականության, ուսումնական ու դիտողական պարագաների, ուսումնական կինոնկարների փոխանակմանը: