Հոդված 7
Հոդված 7
Կողմերը կնպաստեն երկկողմ մշակութային համագործակցության` փոխշահավետ հիմունքով զարգացմանը:
Այդ նպատակով նրանք, իրենց հնարավորությունների շրջանակներում, կաջակցեն, մասնավորապես.
1. համերգներով, թատերական ներկայացումներով ու գեղարվեստական այլ ծրագրերով գեղարվեստական կոլեկտիվների, խմբերի և առանձին կատարողների հյուրախաղային ուղևորությունների ժամանակ անկախ այն բանից դրանք իրականացվում են համապատասխան կազմակերպությունների ու հիմնարկների միջև կնքված համաձայնագրերով, թե առևտրային ճանապարհով,
2. համագործակցության զարգացման, փորձի փոխանակման համար կամ ծանոթացման նպատակով նկարիչների, ճարտարապետների, քանդակագործների, կոմպոզիտորների, գրողների, լրագրողների, հրատարակչական, գրադարանային, թանգարանային, արխիվային աշխատողների և մշակույթի այլ ներկայացուցիչների ուղևորություններ կազմակերպելիս,
3. ցուցահանդեսներ, զեկուցումներ ու դասախոսություններ կազմակերպելիս,
4. սոցիալական, մշակութային ու գիտական բնույթի գրքերի և այլ հրապարակումների, արխիվային փաստաթղթերի ու կինոնկարների, մշակութային բովանդակության գրամոֆոնային և մագնիտաֆոնային ձայնագրությունների փոխանակում իրականացնելիս,
5. գեղարվեստական, գիտական ու մասնագիտական գրականության երկերի թարգմանությունները հրատարակելիս: