Հոդված 1
Հոդված 1.
«Բանկերի և բանկային գործունեության մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-68 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 18-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի «ա» կետը «համար» բառից հետո լրացնել «չմարված կամ չվերացված» բառերով.
2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա.1» կետով.
«ա.1) անձը ներառված է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով կամ դրանց համաձայն հրապարակված ահաբեկչության կամ Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի բանաձևերով հրապարակված զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերում.».
3) 2-րդ մասի «ե» կետի «Կենտրոնական բանկի հաստատած ուղեցույցով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի կարծիքով» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկի խորհրդի իրավական ակտերով հաստատված կարգով հիմնավորված՝ Կենտրոնական բանկի խորհրդի կարծիքով» բառերով.
4) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Կենտրոնական բանկի խորհրդի կողմից նախնական համաձայնության տրամադրման օրվանից հետո՝ մինչև նշանակալից մասնակցության փաստացի ձեռքբերումը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առաջացման դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդն իրավունք ունի դադարեցնելու նշանակալից մասնակցության ձեռքբերման նախնական համաձայնության գործողությունը։»: